Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ են
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ ՀՀ դրամով

ՎՏԲ-ն մեկնարկել է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ ազգային արժույթով։ Ծառայությունը հասանելի է ստացողի բանկային տվյալների միջոցովՓոխանցումը մուտքագրվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի հաշվին մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Բանկային տվյալների միջոցով գումար փոխանցելու համար անհրաժեշտ է օգտվել ռուսական ВТБ Мобайл բջջային հավելվածից կամ ВТБ Онлайн-ի վեբ տարբերակից: Այնուհետև անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «По реквизитам в валюте» գործարքը, ելքագրման հաշիվը, մուտքագրել փոխանցվող գումարը և նպատակը, բանկի կոդը, նշել ստացողի ԱԱՀ-ն, հասցեն և հաշիվը:  ՀՀ դրամով փոխանցում կատարելու համար հաճախորդին նախապես կառաջարկվի բացել ընթացիկ հաշիվ իր ընտրած արժույթով, գնել այդ արժույթով գումար, որից հետո փոխանցել այն:     

ՌԴ-ից Հայաստան յուրաքանչուր դրամական փոխանցման առավելագույն գումարը կազմում է մինչև 20 մլն ռուբլի (համարժեք ՀՀ դրամ), միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը՝ 1500 ՀՀ դրամից մինչև 20 հազար ՀՀ դրամ։

«Ռուսական խոշորագույն բանկերի նկատմամբ կիրառված սահմանափակումներն ազդել են առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև միջազգային փոխանցումների իրականացման ծավալների և հնարավորության վրա։ Այդ պատճառով, ՎՏԲ-ն գործարկել է ծառայություն, որից կկարողանան օգտվել մեր բազմաթիվ հաճախորդները և նրանց ընտանիքները: Նոր ծառայության շնորհիվ փոխանցումները հարմար և հասանելի կլինեն ինչպես նախկինում, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան Ռուսաստանից փոխանցված միջոցները ստանալ արագ, հեշտ և ցանկացած պահի։ Հաճախորդի համար ծառայության հիմնական առավելությունն այն է, որ բանկ այցելելու անհրաժեշտություն չկա, քանի որ գումարը մուտքագրվում է անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին և, որ ամենակարևորն է, անմիջապես ազգային արժույթով»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: