Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ են
Հասարակություն

Աղջոց վանքն իսկապես խորհրդավոր վայր է, որտեղ կարող ենք բազում հարցերի պատասխաններ գտնել. Զինավոր Մեղրյան

Զինավոր Մեղրյանն Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Օրերս Աղջոց վանքում էի։ Չգիտեմ՝ լսե՞լ եք արդյոք վանական այս համալիրի մասին։ Նրանց, ովքեր տեղյակ չեն, ասեմ՝ Խոսրովի արգելոցում է գտնվում վանքը: Երևանին շատ մոտ է։ Մեր հոգևոր մշակույթի կարևոր օջախներից մեկը, որը, սակայն, այսօր խոնարհված է։ Ավերվել է 1679թ. երկրաշարժից…
 
Ինչու՞ եմ գրում այս ամենը։ Աղջոց վանքում՝ Պողոս-Պետրոս եկեղեցու մուտքի աջ և ձախ կողմերում երկու առաքյալների բարձրաքանդակներն են։ Հրաշալի պահպանված արվեստի գործ, որն ինձ մտորելու շատ մեծ նյութ տվեց։ Երբ կանգնում ես այդ քանդակների առջև, տպավորություն է, թե հենց այստեղ է գտնվում Հայաստանի մուտքը։ Հոգևոր Հայաստանի մուտքը։ Այո՛ ավիրված, այո՛ խոնարհված, բայց նաև շատ հարուստ, շքեղ, խորիմաստ ու խոստումնալից։
 
Մտածում եմ՝ Աղջոց վանքն իսկապես խորհրդավոր վայր է, որտեղ կարող ենք բազում հարցերի պատասխաններ գտնել։ Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ժառանգություն ունենք, ինչպե՞ս ենք վերաբերվում ինքներս մեզ… և այլն, և այլն։ Ընդհանրապես, Աղջոց վանքը հրաշք մի կառույց է, որտեղ մարդը, անկախ իրենից, սկսում է մտածել հայկականության ու հայության մասին։ Այն պետք է վերականգնվի։
 
Հարգելի ընկերներ և գործընկերներ, խոսքերով նկարագրելու բան չէ վանական այս համալիրը։ Այն պետք է տեսնել։ Տեսնել ու զգալ։ Զգալ ու հավատալ։ Հավատալ ու գործել, որպեսզի մեր ժողովուրդը լինի ավելի ճիշտ, ավելի կիրթ, ավելի նպատակասլաց, ավելի վեհ, ավելի հոգևոր…
 
Շաբաթ օրը ծրագրում եմ նորից գնալ Աղջոց վանք։ Ընկերներիս և հետաքրքված մարդկանց հրավիրում եմ միանալ ինձ։ Գնանք, տեսնենք ու պատմենք մարդկանց այդ հրաշքի մասին։ Շատ զգացված կլինեմ, եթե լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ այցելեն վանական համալիր։ Վստահեցնում եմ՝ սա իսկապես հետաքրքիր այց կլինի։ Հետաքրքիր թե՛ մասնակիցների և թե՛ հանրության լայն շերտերի համար։ Ովքեր կցանկանան այցելել Աղջոց վանք, խնդրում եմ տեղեկացրեք, պայմանավորվենք և միասին գնանք։