Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ են
Հասարակություն

IDBank-ը թողարկում է պրեմիում դասի առաջին բիզնես քարտերը Հայաստանում

Առաջինը Հայաստանում IDBank-ը թողարկում է Visa Platinum Business պրեմիում դասի քարտերը, որոնք նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Visa Platinum Business-ը լավագույն համադրությունն է ֆինանսական ապահով և ճկուն գործարքների և գրավիչ արտոնությունների․ հիմա մանրամասն կպատմենք, թե ինչու։

Վճարումների ճկունություն

Visa Platinum Business քարտով կարող եք վճարել Ձեր ընկերության բոլոր ծախսերի դիմաց, օրինակ՝ կատարել գրասենյակի կոմունալ ծառայությունների, բջջային կապի և առցանց գնումների վճարումները, վճարել Ձեր աշխատակիցների թռիչքների, գործուղումների, տոմսերի, վարձակալած մեքենաների կամ կացության, Ձեր թիմի համար գնված դասընթացների դիմաց, ինչպես նաև գրասենյակային պիտույքների մատակարարման, բիզնես-ծառայությունների և շատ ու շատ այլ գնումների համար։ Այն լիարժեք կերպով փոխարինում է ցանկացած վճարային քարտ, և դեռ ավելին՝ թույլ է տալիս ստանալ արտոնյալ ծառայություններ Ձեր ողջ ընկերության համար։

Չնախատեսված ծախսերի փոխհատուցում

Պատկերացնու՞մ եք, որ վճարային քարտը կարող է ծածկել Ձեր ընկերության աշխատակիցների տուրիստական ապահովագրությունը։ Այս ամենը հնարավոր կդառնա, եթե պարզապես վճարեք ճանապարհորդության ողջ ծախսի առնվազն 50%-ը հենց Visa Platinum Business պրեմիում դասի քարտով։ Արդյունքում կստանաք բուժօգնության ծախսերի փոխհատուցում մինչև $50.000-ի չափով, տարհանման և հայրենադարձման դեպքերի փոխհատուցում մինչև $500.000-ի չափով, դժբախտ դեպքերի փոխհատուցում մինչև $100.000-ի չափով, ինչպես նաև բեռի ու թռիչքի ուշացման, ատամնաբուժական օգնության, փաստաթղթերի կորստի և շատ այլ դեպքերի փոխհատուցում։

Արտոնյալ՝ ամբողջ աշխարհում

Visa Platinum Business պրեմիում քարտը պատվիրելու դեպքում Դուք ավտոմատ կերպով դառնում եք արտոնյալ հաճախորդ աշխարհի մի քանի տասնյակ հազար վայրերում՝ սկսած հյուրանոցների առցանց ամրագրումից մինչև զեղչեր և քեշբեքեր առցանց ծառայությունների համար։

Lounge Key աշխարհի 1200 օդանավակայաններում

Ձեռք բերելով IDBank-ի Visa Platinum Business քարտը՝ Դուք կստանաք հնարավորություն տարեկան երկու անգամ միանգամայն անվճար մուտք գործելու աշխարհի ավելի քան 450 քաղաքում մոտ 1200 օդանավակայանների Lounge սրահներ՝ ստանալով արտոնյալ սպասարկում անմիջապես օդանավակայանում և անցկացնելով սպասման ժամերը հարմարավետ միջավայրում։

Առցանց, ճկուն և հարմարավետ

Ներբեռնե՛ք IDBusiness Mobile հավելվածը և միացե՛ք անվճար համակարգին, որով կարող եք ճկուն կառավարել ձեր հաշիվները, կատարել գործարքներ, ինչպես նաև օգտվել թվային հարթակի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից։

Քարտի մասին մանրամասները կարող եք կարդալ՝ այցելելով IDBank-ի պաշտոնական կայք, իսկ Visa-ի տրամադրած արտոնյալ պայմաններին ծանոթանալու համար անցե՛ք հղումով։ Պատվիրե՛ք Visa Platinum Business քարտը՝ մոտենալով IDBank-ի մոտակա մասնաճյուղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ