«Հաւք 2022». ԱԹՍ 2-րդ ամենամյա մրցույթը տեղի կունենա այս շաբաթ
Սեպտեմբերի 10-11-ը Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի կունենա «Հաւք 2022» ԱԹՍ երկրորդ մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ, որոնք կօգտագործվեն փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար: Մրցույթին մասնակցելու են 41 թիմ, որոնցից 23-ը՝ դպրոցական, 5-ը՝ մասնագիտական, 13-ը՝ սիրողական։ Թիմերն ընտրվել են օգոստոսի վերջին տեղի ունեցած նախամրցութային փուլերի արդյունքում։
Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով անվանակարգերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։ Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։
««Հաւք» ԱԹՍ մրցույթը նախևառաջ թույլ է տալիս կիրառել ստացված ինժեներական գիտելիքներն ու սովորեցնում թիմային գործելաոճի: Այն, որ վերջին տարիներին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվը հատել է 600-ը արդեն բավականին բարձր ցուցիչ է և խոսում է այս ոլորտում ինժեներական մտքի և օդային ռոբոտաշինության ակտիվ զարգացման մասին: Մեզ համար մեծ պատիվ է կանգնել այս ազգանվեր նախագծի կողքին», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:
«Մոտակա հանգստյան օրերին կարող եք ձեր երեխաներին անակնկալ մատուցել և միաժամանակ տոն դարձնել՝ այցելելով Լեռնապատ գյուղ և մասնակցելով ԱԹՍ մրցույթին», - նշեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը։
«Մրցույթը հիմնաքարային նշանակություն ունի Հայաստանում օդային ռոբոտաշինության զարգացման համար։ Այն վերածվել է ամենամյա փառատոնի, որը որակյալ ժամանց է ապահովում ծնողների ու երեխաների համար և նպաստում երկակի նշանակության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության աճին», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Ըստ օրակարգի՝ սեպտեմբերի 10-ին փորձակայանում տեղի կունենա մրցույթի պաշտոնական բացումը, այնուհետև թռիչքներ կիրականացնեն դպրոցական թիմերը։ Նույն օրը տեղի կունենա ուսուցողական գետանցում Վանաձորի «Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի կողմից, ինչպես նաև ազգային պարերի ուսուցում՝ «Իրական դպրոց» կրթական հիմնադրամի սաների կողմից։ Երեկոյան հյուրերի և մասնակիցների համար կկազմակերպվի աստղադիտում։
Սեպտեմբերի 11-ին տեղի կունենան սիրողական և մասնագիտացված խմբերի մրցութային թռիչքները, ապա մրցանակաբաշխության ընթացքում կհայտարարվեն բոլոր անվանակարգերի հաղթողները և պարգևները։
Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Գլխավոր հովանավորն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։
Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ
Հանրային կապերի պատասխանատու
Աննա Դանիելյան
077138938/ [email protected]




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...