Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Քաղաքականություն

Հանրաքվեն կվերածվի՞ անվստահության գործընթացի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային քննարկումների թեմաների մեջ այս օրերին առաջին տեղերից մեկում նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է: Փորձագետներն ու քաղաքական գործիչները նշում են, որ նա այդպիսով կատարում է Ադրբեջանի պահանջներից մեկը և ցանկություն ունի ի մասնավորի Սահմանադրությունից հեռացնել Անկախության հռչակագրի մասին դրույթը: Սակայն օրերս «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը գրառում էր արել՝ հիշեցնելով, որ համաձայն Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՈ-1590 որոշման, Սահմանադրության նախաբանը համարվում է անփոփոխելի դրույթ։ Այս մասին խոսել էին նաև քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, այլ փորձագետներ, իրավաբաններ:

Ավելին, մասնագետները նշում են, որ Սահմանադրության 203-րդ հոդվածն արգելում է որևէ փոփոխություններ իրականացնել Սահմանադրության 1-3 հոդվածներում: Իհարկե, կան նաև կարծիքներ, որ փաշինյանական իրավաբանները կարող են այս ամենն այնպես մեկնաբանել, որ խոսքը ոչ թե փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին է, ուստի նշյալ դրույթները չեն տարածվում: Ավելին, ըստ տեղեկությունների, այդ հանրաքվեն Փաշինյանը ցանկանում է օգտագործել ոչ միայն Ադրբեջանի պահանջները կատարելու կոնտեքստում, այլև ներքին լեգիտիմության ամրություն ցույց տալու համար:

Բայց մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ այս օրերին նշում էին, որ Փաշինյանի այս հաշվարկները կարող են բացարձակ հակառակ ընթացք ունենալ, այսինքն՝ վերածվել «անվստահության հանրաքվեի» և ազգային ուժերի համախմբման հարթակ դառնալ՝ ընդդեմ ոչ միայն Սահմանադրության, այլև հենց Փաշինյանի, ինչը մեր զրուցակիցներից մեկը գնահատեց որպես պատմական շանս՝ «Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանությունից ազատվելու և երկրի կործանման ընթացքը կանգնեցնելու համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում