Ալիևը գերազանցեց իր ռեկորդը. ի՞նչ հետեևանքներ կլինեն
Ինչպես և սպասվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընտրվեց։ Ընտրություններում, եթե 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ Ալիևը ստացել էր 89 % ձայն, այս անգամ նա գերազանցեց իր իսկ ռեկորդը՝ ստանալով 92 %։
Առաջադրված մյուս թեկնածուները չնչին քվեներ են ստացել, ինչը լիովին օբյեկտիվ է։ Այդ թեկնածուներն իշխանության կցորդներ են, առաջադրվել էին Ալիևի աշխատակազմի կողմից, ընտրությունների իմիտացիա անելու համար։ Հիմնական ընդդիմադիր ուժերն ընդհանրապես հրաժարվել էին մասնակցել։ Փաստացի, Ալիևը նոր քարտ բլանշ ստացավ սեփական ժողովրդից և կարողացավ ամրացնել իր դիրքերը։ Հընթացս, օգտվելով 44-օրյա պատերազմի արդյունքներից, սա իր համար չափազանց կարևոր նշանակություն ունի։
Զուր չէ, որ ընտրատեղամասեր բացվել էին նաև զավթված Ստեփանակերտում և այլ տարածքներում, իսկ ինքը՝ Ալիևն իր ընտանիքի հետ, խախտելով Ադրբեջանի օրենսդրությունը, քվեարկեց հենց Ստեփանակերտում։
Ի դեպ, քվեարկության նախնական արդյունքները հայտարարելիս, առանձին նշվել էր, որ Ստեփանակերտում Ալիևը ստացել է 100 % քվե։ Իհարկե, Ստեփանակերտի տեղամասում չափազանց քիչ թվով ընտրողներ են մասնակցել, այն էլ Ալիևի աշխատակազմից և մերձավորներ շրջապատից։ Ստեփանակերտում այսօր որևէ ադրբեջանցի դեռ չի ապրում, հատուկենտ հայերին էլ դժվար թե ընտրությունների տարած լինեն։
Ընտրությունների այս արդյունքները չափազանց վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանի համար, առանց այն էլ միջազգային հանրության հետ խնդիրներ ունեցող Ալիևը փորձում է շարունակել իր ռազմատենչ քաղաքականությունը և ընտրություններն էլ իրականացրել էր դրա համար, որպեսզի կարողանար ազատվել արևմտյան ազդեցությունից։
Արդյոք Ադրբեջանը նոր ռազմական էսկալացիայի կգնա՞, թե՝ ոչ, դեռևս հայտնի չէ, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները նոր իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում։
Մանե Սարգսյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...