Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Քաղաքականություն

Մարդիկ արդեն պատրաստ են Նիկոլի դեմ պայքարել, 67%-ը նրան դավաճան է համարում. Եվ նա վախենում է. Աննա Մկրտչյան

Հարցվածների 67 տոկոսն է, որ չի վախեցել եւ բարձրաձայն խոսել է նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը կեսի համար դավաճան է, մյուս կեսի համար անընդունելի, երրորդների համար՝ անպատասխանատու, Հայաստանի համար որեւէ լավ բան անելու անընդունակ մեկը: Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ով հղում անելով Գելլափի վերջին հարցումներին:

«Ես վստահեցնում եմ, որ մարդիկ, որոնք շատ տարբեր պատճառներով հարցումներին չեն մասնակցում կամ չեն բարձրաձայնում, դրանց թիվը շատ ավելի շատ է: Հայաստանում 97 տոկոսը Արցախը Ադրբեջանինը չի համարում, այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին, որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս, համարում են անընդունելի մեկը:

Այն, որ մարդկանց մեծամասնությունն այլեւս չի խուսափում բարձրաձայնումներից, դա նշանակում է ակտիվ գործողություններ, քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշման արտահայտում, պատրաստ են նաեւ պայքարելու Նիկոլի դեմ: Սա վախեցնում է Նիկոլին այնպես, ինչպես ոչինչ իրեն չի վախեցնում, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, թե իշխանական աթոռից 1 սմ հեռանալն իր համար ինչ է նշանակում՝ բոլոր հնարավոր ոլորտային պատասխանատվություներով»,-ասաց ընդդիմադիր պատգմավորը:

«Բա ոստիկանապետություն ինչի՞ են սարքում, ինչի՞ է ԱԺ օրակարգը միայն դատախազի, քննիչի, ոստիկանի աշխատավարձ բարձրացնելու մասին: Ինչու է ձեւկան կառավարությունը ամբողջ օրը զբաղվում ոստիկանական ստորաբաժանումներն ավելացնելով, նրանց պարգեւավճարներով տալով»,- ընդգծեց նա:

Ըստ Աննա Մկրտչյանի՝ քաղաքական բանտարկյալները ՀՀ-ում գնալով շատանում են. «50-ից ավելի մարդ քաղաքական պատիժ է կրում, որ խոսել է իրականության մասին, խոսել է Նիկոլի դեմ»,-ասաց նա։