Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Քաղաքականություն

Երկրի արտաքին պարտքը կրկնապատկվել է. Փաշինայնի և Զելենսկու կառավարման արդյունքը

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Այն շուտով կհատի 12 մլրդ-ի շեմը: Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, տարեսկզբի համեմատ պարտքն աճել է 714 մլն դոլարով կամ 6.7%-ով։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2018 թ․ մայիսի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 704 մլն դոլար:

Արտաքին պարտքի հիմնական մասը միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից ստացված վարկերն են։

Հայաստանը շարունակում է նոր վարկեր ներգրավել սոցիալ-տնտեսական ծրագրերն իրականացնելու համար։ Այդ վերցրած պարտքը տնտեսության մեջ ներդրում չի դառնում, չի ստեղծում հավելյալ արժեք ու անհեռանկար է դառնում դրա սպասարկումը։

Հետաքրքրական է, որ միշտ բոլոր առումներով համեմատվել սիրող իշխանությունը այս թեմայով լռում է: Աննախադեպ ոչինչ չկա, ուղղակի 6 տարում արտաքին պարտքն է կրկնապատկվել:

Նման ցուցանիշ՝ պետական պարտքի կրկնապատկում, վերջին շրջանում արձանագրվել է նաև Ուկրաինայում: Երկրի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի պետական ​​պարտքը կրկնապատկվել է և հասել 5,5 տրիլիոն գրիվնայի (ավելի քան 145 միլիարդ դոլար):

Եթե Ուկրաինայի դեպքում պարտքի կուտակումը կարող է արդարացվել, երկիրը գրեթե երկու տարի է գտնվում է պատերազմական իրավիճակում, Հայաստանի դեպքում բազմաթիվ հարցեր են առաջանում: Իսկ իշխող ուժը շարունակում է պնդել, որ ցուցանիշը մտահոգիչ չէ, իսկ փողի խնդիր էլ չկա, բայց կառավարության գրեթե ամեն նիստին նոր վարկի են համաձայնություն տալիս: