Just business. ԱՄՆ-ը հաստատեց Թուրքիայի հետ գործարքը
Միացյալ Նահանգների Կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիայի հետ 40 նոր «ԷՖ 16» կործանիչներ վաճառելու և գործող կործանիչների արդիականացման գործարքը՝ այդ մասին հայտնել է Անկարայում ամերիկյան դեսպանատունը։ «Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը մեծ առաջընթաց էր»,- նշված էր դեսպանատան հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացումից հետո, Միացյալ Նահանգների նախագահ Ժոզեֆ Բայդենը դիմել էր կոնգրեսականներին՝ կոչ անելով նրանց շուտափույթ կերպով հավակնություն տալ Անկարային և «ԷՖ 16» կործանիչների վաճառքին։
Մինչ Հայաստանում տարբեր վերլուծաբաններ և արևմտամետ ուժեր հայտարարում են, թե ԱՄՆ-ն ամեն գնով պահպանելու է Հայաստանի անվտանգությունը և փորձում են Թուրքիայի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացումը կապել Հայաստանի անվտանգային հարցերի հետ, ինչպես նաև Արևմուտքին ներկայացնել որպես Հայաստանի գլխավոր և միակ պաշտպան, ԱՄՆ-ն պարզապես բիզնես է անում Հայաստանի շահերի հաշվին և այժմ էլ Թուրքիային «ԷՖ 16»-ներ վաճառելու որոշումն ամբողջությամբ այդ շրջանակներում է։
Հիշեցնենք՝ նախկինում Սենատում Ռոբերտ Մենենդեսի ջանքերով մի քանի անգամ ձախողվել էր Թուրքիային կործանիչներ տրամադրելու գործարքը։ Իսկ, այժմ, Մենենդեսին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո, որևէ այլ խոչընդոտ չունի։ Ի դեպ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից մասնակցել են նաև թուրքական «Էֆ 16» կործանիչները, որոնք բավականին լուրջ վնասներ են հասցրել հայկական կողմին։
Փաստացի, գործարքի հաստատումը հերթական անգամ վկայում է, որ Արևմուտքի համար Հայաստանն ընդամենը մանրադրամ էր Թուրքիայի հետ հարաբերվելու, իսկ այժմ Անկարայի հետ հարցերը կարգավորելուց հետո, Հայաստանի շահերի մասին որևէ մեկը չի էլ մտածում։
Անահիտ Բարսեղյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...