Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Քաղաքականություն

Ալիևը բացեիբաց պահանջներ է ներկայացնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն բացեիբաց Հայաստանին պահանջներ է ներկայացնում՝ փոփոխել սեփական օրենսդրությունը։ Երեկ երդմնակալության արարողությունից հետո Ալիևը հայտարարել է, եթե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերջը դրվեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, ապա բնականաբար խաղաղության պայմանագիր չի լինի։ Ավելին, Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը կարծես մոռացել է ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքները, կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն պարտավորությունները։
 
Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է Իլհամ Ալիևին, ընդ որում զարմանալիորեն առաջին անգամ և բավականին կոշտ տոնայնությամբ, հայտարարել, թե Հայաստանի օրենսդրությունը Հայաստանի ներքին գործն է և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին։ Ավելին, Փաշինյանի մամուլի խոսնակը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ՝ համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթից հրաժարվելու համար։
 
Տևական ժամանակ փաշինյանական իշխանությունը փորձում էր համոզել, թե Սահմանադրության և նոր Սահմանադրություն ընդունելու ցանկությունն իրենցն է, այլ որ արտաքին ճնշման տակ, որևէ մեկին, բացի սեփական զոմբիներից, այդ ակնհայտ ճշմարտության մեջ տարհամոզելու տարբերակ Փաշինյանը չուներ։ Իսկ այսօր արդեն Ադրբեջանն ինքն է բացեիբաց պահանջներ ներկայացնում Հայաստանին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը, մասնավորապես հանել Անկախության հռչակագիրը Հայաստանի Սահմանադրությունից։ Իսկ գործող իշխանություններն ընդամենը կիսահայտարարություններով փորձում են ցույց տալ, թե իրենք կարողանում են ազդել երկրում ինչ-որ պրոցեսների վրա։
 
Հայաստանը շանս ունի վերափոխման, և իրավիճակը շտկվելու է միայն մի դեպքում, եթե Փաշինյանն ու նրա թիմը չլինեն իշխանության ղեկին։
 
Անի Մարգարյան