Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Քաղաքականություն

ՀՀ շրջափակումը խորանում է. Փաշինյանի արկածախնդիր արտաքին քաղաքականության հետևանքները

Իրանը դեմ է խնդիրների լուծման պատրվակով այլ երկրների ներկայությանը տարածաշրջանում։ Ինչպես հայտնում է իրանական «Irna» գործակալությունը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ «Մենք կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա մեզ համար»,– ասել է Իրանի նախագահը։ Ռայիսին ընդգծել է նաև Իրանի կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման գործում։

Ռայիսիի այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ  Իրանը ծրագրում է փակել իր ցամաքային սահմանները հարևան երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Կիումարս Հեյդարին։  «Սա անարդարություն չէ հարևան երկրների նկատմամբ։ Ցանկացած երկիր իրավունք ունի փակել իր սահմանները»,- նրա խոսքերն են մեջբերում իրանական լրատվամիջոցները։

Ավելորդ է ասել, որ Իրանը Հայաստանի շնչուղիներից մեկն է, և սահմանի փակումը կարող է մեծ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը և ընդհանրապես հայկական պետականությանը: Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի նոյեմբերի 1-ին խորհրդարանում Փաշինյանը, մասնավորապես, նշել էր, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Իսկ հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով: «ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն»,- ասել էր վարչապետի պաշտոնակատարը։ Ինչպես տեսնում ենք, ավելի ճիշտ վարվելաձև, քան Հայաստան և մասնավորապես՝ Իրանի հետ սահման արևմտյան դիտորդներ հրավիրելը Փաշինյանը չգտավ: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:

Հասկանալի է, որ թե՛ Ռայիսիի, թե՛ իրանցի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեսիջներն ու ակնարկներն ուղղված էին հենց Փաշինյանի արևմտականացմանը, սակայն վարչապետը, կարծես թե, ականջալուր չեղավ հարևան երկրի հորդորներին: Տարիներ շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը և հասարակությունն ունեցել է մեծ սպասելիքներ, որ ինչպես Թուրքիայի պարագայում է Հայաստանի սահմանը փակ, այնպես էլ Իրանի դեպքում կլինի և կփակվի հայ-իրանական սահմանը։ Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունների արկածախնդիր արտաքին քաղաքականությունը լիովին արդարացնում է Անկարայի և Բաքվի սպասելիքները....