Հանրաքվեի դրվող «Սահմանադրությունը» գրեթե պատրաստ է
Գործող վարչախումբը մեծ արագությամբ պատրաստվում է Սահմանադրության փոփոխության հանրաքվե իրականացնելուն։ Արդարադատության նախարարությունն օրերս սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստ է անցկացրել, որոշել Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննարկում կազմակերպել սահմանադրական փոփոխությունների գործընթացի շուրջ։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ այդ քննարկմանը Փաշինյանին ներկայացվելու է հանրությանն առաջարկվելիք Սահմանադրության սևագիր տեքստը, որի վրա աշխատելու չափազանց կարճ ժամանակահատված է տրմադրվելու։
«Քաղաքացիական պայմանագիրը» գրեթե պատրաստել է իր պատկերացրած և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից պարտադրվող Սահմանադրության նախագիծը, որն էլ փորձելու են անցկացնել, ընդ որում Քաղպայմանագրում արդեն իսկ խոսում են Սահմանադրական հանրաքվեն մայիսի վերջ, հունիսի սկիզբ անցկացնելու հնարավորության մասին, ավելին կատակով նշում, որ կարող են այդ հանրաքվեն անցկացնել հենց հունիսի սկզբին՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։ Ընդ որում իշխանությունը պատրաստվում է հենց այդ օրն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հասկանալով, որ սահմանադրական փոփոխություններն առանձին անցկացնելու դեպքում մասնակցության տոկոսը չափազանց ցածր է լինելու, իսկ հանրաքվեի ակնհայտ, «ապաշքյարա» կեղծումը կարող է լուրջ խնդիրներ հարուցել իրենց իսկ համար, ուստի և փորձելու են երկուսը մեկում իրականացնել, նախ անհրաժեշտ մասնակցության տոկոս ապահովելու, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Փաշինյանն այդ նպատակով նաև քաղտեխնոլոգներ է հրավիրել արտերկրից, որոնք էլ մշակելու են քարոզարշավի ընդհանուր եզրաբանությունը և փորձելու են հանրությանը համոզել, որ ովքեր դեմ կլինեն նոր Սահմանադրությանն ու ՔՊ-ին, կողմ են պատերազմին։
Արմեն Գալստյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...