Փաշինյանի քաղաքականությունը հարուցել է Իրանի դժգոհությունը
Հայաստանի գործող իշխանություններն իրենք են խոստովանում, որ իրենց իսկ քաղաքականության հետևանքով լուրջ խնդիրներ են առաջացել հարևան Իրանի հետ, որը տարածաշրջանում Հայաստանի գրեթե միակ պոտենցիալ դաշնակիցն է և այդ երկրի դիրքորոշումից է առավելապես կախված Սյունիքի գլխին կախված վտանգը հեռացնելու հնարավորությունը։
Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ իբր՝ «Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խորն են և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին, բայց սա էլ այն դեպքերից է, որ ամեն ինչ պարզ չէ, մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ տեղերում լարումներ են առաջացնում, մեր լավ հարաբերություններն այլ երկրների հետ Իրանում են լարվածություն առաջացնում»։
Ընդամենն օրեր առաջ Թեհրանում ընդունելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, թե տարածաշրջանային խնդիրների լուծման պատրվակով օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում Իրանի կողմից չի ողջունվում։ Ըստ էության, իրանցիները ոչ միայն այս անգամ, այլև նախկինում ևս բազմիցս արձանագրել են, որ դեմ են տարածաշրջան Արևմուտքի ներգրավման՝ հայաստանյան փորձերին և խնդիր են տեսնում։
Գործող իշխանություններն, իհարկե փորձում են տարածաշրջան արևմտյան դիտորդների ներգրավվումն ավելացնել։ Չի բացառվում, որ առաջիկայում այդպիսի դիտորդներ հայտնվեն նաև հայ-իրանական սահմանի մոտ, ինչը կարող է լրջորեն վնասել Թեհրանի և Երևանի հարաբերություններին, ուստի գործող իշխանությունները պետք է կարողանան լրջորեն հարաբերվել Իրանի հետ, ներկայացնել իր դիրքորոշումները տարբեր հարցերում և անպայմանորեն հաշվի առնել նաև իր հարավային, առանցքային հարևանի նկատառումները, մինչդեռ Փաշինյանի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ այս հարցում ևս Հայաստանի իշխանությունները որդեգրել են ամեն ինչ «վարի տալու» պրակտիկան։
Աստղիկ Սարգսյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...