Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Քաղաքականություն

Հերթական դեղին քարտը Մոսկվայից

Ռուսաստանից հերթական դեղին քարտն է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մյունխենում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը՝ ըստ որի Ուկրաինայի պատերազմի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Պեսկովը նշել է, թե՝ «Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են և դա գաղտնիք չէ, հետևաբար սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է, մենք համաձայն չենք նրանց հետ և համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը։ Դիվանագիտական այս ձևակերպումների մեջ ամենավտանգավորը հենց «համառորեն» բառն է»։

Փաստացի, Պեսկովն ընդունելով կարևորագույն այս հարցում ունեցած տարաձայնությունները, ուղղակի սպառնալիք է հնչեցնում Հայաստանի գործող իշխանություններին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը տևակա ժամանակ անցել է Ուկրաինային բացահայտ աջակցելուն։ Անցած տարվա սեպտեմբերին Աննա Հակոբյանի Կիև այցից և մարդասիրական օգնություն տանելուց հետո, Հայաստանն արդեն 6-7 անգամ մարդասիրական օգնություն է փոխանցել Ուկրաինային, ընդ որում, թեպետ Հայաստանի ուղարկած օգնությունը զգալիորեն զիջում է Ադրբեջանի տրամադրած օգնությանը, սակայն, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացող իրավիճակը, ցանկացած նման դեպք շատ ծանր է ընդունվում ռուսական կողմի համար, ուստի և Ռուսաստանը մի քանի զգուշացումներից հետո արդեն անցել է բացահայտ դեղին քարտեր ցույց տալուն։ Թե քանի՞ դեղին քարտից հետո կորոշեն կարմիր քարտ ցույց տալ, պարզ չէ, բայց այն, որ Մոսկվայի համբերությունը սպառվում է, արդեն իսկ ակնհայտ է։ 

Անուշ Խաչիկյան