Փաշինյանին շոու է պետք՝ սեփական կուսակիցների հաշվին
Փաշինյանական վարչախումբը լայնածավալ գրոհ է սկսելու առաջիկայում սեփական շարքերի դեմ։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պետական վերահսկողության ծառայությունը, ԱԱԾ-ն և մի շարք այլ իրավապահ կառույցներ, էկոնոմիկայի նախարարությունում բռնկված կոռուպցիոն սկանդալից հետո, հրահանգ են ստացել ուսումնասիրություններ իրականացնել գրեթե բոլոր պետական գերատեսչություններում, մարզպետարաններում, անգամ, և հատկապես, Ազգային ժողովում։
Բանն այն է, որ Փաշինյանին երկար ժամանակ թվացել է, թե կարողանում է վերահսկել սեփական կուսակիցների կոռուպցիոն դրսևորումները, իսկ որոշ դեպքերում, եթե ինչ-որ գումարներ էլ կաշառք են վերցրել, ապա միայն իր գիտությամբ, մինչդեռ պարզվել է, որ ՔՊ-ականներից շատերը նախ սեփական գրպանի մասին են մտածում, շատ դեպքերում հրաժարվում են կիսվել վերին իշխանության հետ՝ տեղյակ չպահելով իրենց առանձին սխեմաների մասին։ Այդ իմաստով Փաշինյանը կոշտ զայրացել է և հրահանգել ստուգել հնարավոր ամեն ինչ, առավել ևս, որ իշխանությունները պատրաստվում են առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի, Փաշինյանին նաև լայնածավալ շոուներ են անհրաժեշտ՝ հանրությանը համոզելու, որ իշխանությունը պայքարելու է կոռուպցիայի դեմ։
Հատկապես միջազգային կառույցների վերջին զեկույցներից հետո, նույնիսկ այդ առումով Արևմուտքի աչքում փաշինյանական իշխանության հեղինակությունը սասանվել է, Փաշինյանը հասկանում է, որ միայն նման շոուներով կկարողանա կրկին արժանանալ իր արևմտյան հովանավորների բարեհաճությանը։ Չի բացառվում, որ առաջիկա ամիսներին տասնյակ նոր ձերբակալություններ լինեն։
Արթուր Գևորգյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...