Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Քաղաքականություն

Ընտրե´ք` կամ պատերազմ, կամ Նիկոլի հրաժարական. երրորդ տարբերակ` այսօր չկա. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ընտրե´ք` կամ պատերազմ, կամ Նիկոլի հրաժարական: Երրորդ տարբերակ` այսօր չկա:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ուզի թե չուզի, գիտակցաբար թե ենթագիտակցաբար` պետք է հասկանա և ընդունի այս ընտրությունը: Ընդ որում` այս երկընտրանքը մեր ժողովրդին պարտադրում է հենց Նիկոլը: Այսօր հայ մարդը կամ պետք է պահի Նիկոլին և զենքը ձեռքին պատրաստվի ավելի սարսափելի պատերազմի, կամ պետք է հեռացնի Նիկոլին և փոխի Հայաստանի անվտանգային շահերի ու ՀՀ իշխանության նկատմամբ, միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող ծայրաստիճան վտանգավոր վերաբերմունքը:

Սա առաջին հերթին վերաբերում է ՔՊ խմբակցության անդամներին: Ձեր արնաշաղախ ու հարենադավ մանդատները, որը բացի աշխատավարձից, ուրիշ ոչինչ չի տալիս ձեզ, դարձել է հայ ժողովրդի համար պատերազմի ու խայտառակության քաղաքական հենարան: Ձեր երեխաներին ասելիք չունեք, ձեզ անարգողներին պատասխան չունեք...

Գիտեմ, որ ձեզանից շատերը լավ գիտակցում են այս ամենը, գիտեն, որ հայհոյանքի ու անարգանքի են արժանանում ամենուր, գիտեն, որ բացի փողասեր շողոքորթողներից ու կախյալներից` մյուսներն անիծում են ՔՊ կոչվող խմբակին:

Մտածեք տիկնայք և պարոնայք, քանի որ օրեցօր մոտեցող պատերազմը լինելու է միայն այն պատճառով, որ ձեր Նիկոլն է ՀՀ վարչապետը:

Առաջին հայացքից թվում է թե ի՞նչ կապ ունի Նիկոլը, եթե թշնամին ձգտում է օգտվել միջազգային անկայուն իրավիճակից և հերթական ռազմական ագրեսիայով նոր տարածքներ զավթել Հայաստանից:

Նոր պատերազմի և Նիկոլի միջև կապը կայանում է նրանում, որ նա ամբողջովին ձախողել է Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ունեցած անվտանգային և ռազմաքաղաքական համատեղ օրակարգերը: Այդ ձախողումները, ինչպես նաև Արցախը հանձնելը Նիկոլն արել է միայն իր կապիտուլյանտ իշխանությունը պահելու հարցում արևմուտքից ստացած խոստման դիմաց:

Մյունխենի անվտանգային համաժողովից պարզ դարձավ, որ Հայաստանի անվտանգությունը հավաքական Արևմուտքին չի հետաքրքրում և վերջինս չի կարող երաշխիքներ տալ:

Խորին հարգանքով ֆրանսիացի ժողովրդի նկատմամբ, սակայն ստեղծված իրավիճակում Ֆրանսիան ևս ի վիճակի չէ աջակցություն և անվտանգային երաշխիքներ տրամադրել Հայաստանին:

Նոր պատերազմից խուսափելու միակ տարբերակը` շուտափույթ իշխանափոխության միջոցով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության և անվտանգային ռազմավարության վերալիցքավորումն է: Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու չէ Ռուսաստանին և Իրանին, սակայն այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլը, ավելի ճիշտ նրա օտարերկրյա տերերը`ուղիղ գծով տանում է դեպի նոր պատերազմ:

Փոխելով կառավարությունն ու վերանայելով մի շարք ռազմավարական նշանակության խնդիրներ` հնարավոր կլինի կարճ ժամանակամիջոցում զսպել Հայաստանի դեմ նոր պատերազմի ռիսկերը և ավելի երկար ժամանակ շահել` Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար:

Ինքներդ ձեզ պարզ հարց տվեք.

Նիկոլի հրաժարակա՞ն, թե՞ պատերազմ:

Ինքներդ էլ ձեր երեխաների աչքերի մեջ նայելով պատասխանեք...

Ոչ մեկին մի մեղադրեք գործած առասպելական սխալների ու տիեզերական հիմարությունների համար»: