Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԶախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել ԲՀԿ նախընտրական շտաբի ներկայացուցիչների մամլո ասուլիսըՀունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Նեթանյահուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Փարիզ՝ լեգիտիմացնելու ադրբեջանական սադրանքները

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Փարիզ՝ լեգիտիմացնելու ադրբեջանական սադրանքները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել են նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխանի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր։ «Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։

Փաստացի, Ներքին Հանդում տեղի ունեցած դեպքերից հետո, Հայաստանի դավաճան իշխանություններն անմիջապես առաջ են մղում այն թեզը, որ հայ կամավորականներն են կրակել ադրբեջանցիների վրա, այս կերպ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները և հայկական կողմի կորուստները և ոչ մի բառ փաշինյանական իշխանությունը չի խոսում, որ ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են՝ գտնվելով Հայաստանի ինքնիշխան տարածքում, որը նրանք զավթել էին դեռևս 2 տարի առաջ։

Փաստացի՝ հայտարարելով, որ Ադրբեջանը զավթել է 40 կմ քառակուսիից ավելի տարածք, Հայաստանի իշխանությունները նախընտրում են ոչինչ չասել մեր երկրի ինքնիշխանության դեմ իրականացված քայլերի մասին, փոխարենը հնարավոր բոլոր միջոցներով լեգիտիմացնում են Իլհամ Ալիևի քայլերը։ Նույնիսկ այս մեկ դրվագով բացահայտվում է փաշինյանական վարչախմբի դավաճանական էությունը։ Իսկ թե ինչե՞ր կանեն առաջիկայում հնարավոր էսկալացիայի դեպքում, կարելի է միայն գուշակել։ Օր առաջ հարկավոր է ազատվել Հայաստանի գործող իշխանություններից, այլապես հետևանքներն անդառնալի են լինելու։

Սոնա Մանուկյան