Հաշվեքննիչ պալատի աղմկահարույց բացահայտումները. ՊԵԿ
Հաշվեքննիչ պալատն է հանրայնացրել Պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննությունը: Արձանագրվել է, որ «Հարկային և մաքսային ծառայություններ» միջոցառման շրջանակում 411100՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով առկա է անհամապատասխանություն և խեղաթյուրում՝ կապված նշված հոդվածով 2022թ. ընթացքում աշխատակիցներին վճարված շուրջ 55 միլիոն 173 հազ. դրամ պարգևատրումների հետ: Հաշվեքննիչը նշել է, որ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հունվարի 9-ի համապատասխան հրամանի համաձայն, պարգևատրումները դասակարգվում և արտացոլվում են 411200 տնտեսագիտական հոդվածում:
ՀՊ-ն արժանահավատ չի համարել նաև գերատեսչությունում ավտոմեքենաների վառելիքի գծով ծախսերի ճանաչման և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում արտացոլված չափը: «2022թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունում ավտոմեքենաների վառելիքի՝ 132 միլիոն 549.000 դրամի չափով փաստացի ծախսերը ճանաչվել և արտացոլվել են առանց դրանց արժանահավատությունն ապահովող ավտոմեքենաների երթուղային թերթիկներում փաստացի կատարած վազքի ցուցմունքների»,- արձանագրել է հաշվեքննողը:
ՀՊ-ն ներկայացրել է նաև ՊԵԿ-ում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքները: Հաշվեքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի տարեկան և 2023 թվականի նախորդ եռամսյակների հաշվեքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների շտկման ուղղությամբ Հաշվեքննիչ պալատի առաջարկները ՊԵԿ-ի կողմից չիրականացնելու պատճառով, գործնականում նույն անհամապատասխանությունները կրկնվել են նաև հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...