Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Եկեղեցին ժողովրդից պաշտպանելու կարիք չունի, ունի կարիք պաշտպանվելու սադրանքներից. Մկրտչյան

«Հայկական երազանք» կուսակցության նախագահ Արմեն Մկրտչյանը կարծում է՝ Գարեգին Բ կաթողիկոսը պետք է պահանջի, որ հավատացյալները սահմանադրական հանրաքվեին «ՈՉ» քվեարկեն։

Արմեն Մկրտչյանի խոսքով, եկեղեցին ժողովրդից պաշտպանելու կարիք չունի, ունի կարիք պաշտպանվելու սադրանքներից, անարգանքից, ուստի մի խումբ երիտասարդներ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ակցիաների շարք են սկսել։

Արմեն Մկրտչյանը մտահոգություն է տեսնում սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ։ Տարիներ շարունակ հող են նախապատրաստել, որ ՀԱԵ դերը համահարթեցնեն Հայաստանում գործող այլ կրոնական կազմակերպություններին։ «Ամանորին կաթողիկոսի ուղերձը չեղարկելը վերջնականապես ապացուցեց այդ փաստը»,- նշել է Արմեն Մկրտչյանը։

Նա նշել է, որ չորս առանցքային փոփոխություն է նախատեսում իշխանությունը, որոնցից երկուսը ներառված են Անկախության հռչակագրում՝ Արցախի հարցի հանդեպ ՀՀ պահանջատեր լինելն է և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման երաշխավորը լինելն է։ Մյուս երկու կետերն էլ, որոնց շուրջ իշխանությունն անթաքույց խոսում է, եկեղեցու դերի նսեմացման և ազգային խորհրդանիշներից հրաժարվելու քայլերն են։ Հարցին, թե որտեղից են գալիս Հայ առաքելական եկեղեցու դեմ ճնշումները, Արմեն Մկրտչյանը պատասխանել է, թե իշխանությունից են։ «Իշխանությունն ունի այդ հնարավորությունները։ Միգուցե այլ ուժեր կամ խմբեր դրանում ևս շահագրգիռ են, բայց այդ քայլերն իրականացվում են իշխանության միջոցով»,- ասել է «Հայկական երազանք» կուսակցության նախագահը։ Նա նաև սխալ է համարել, որ կաթողիկոսը ուշ է արձագանքում համազգային կարևորության խնդիրներին, մինչդեռ հարկավոր է, որ եկեղեցին ավելի ըմբոստ դիրքերից հանդես գա։

Ըստ Արմեն Մկրտչյանի, եկեղեցին պետք է դիտարկել եզակի ինստիտուտ, որը միավորում է հայության ճնշող մեծամասնությանը։ «Եկեղեցականները կարող են սխալ լինել, սխալ որոշումներ կայացնել, բայց եկեղեցուն հարվածներ հասցնելը պետական գործիչներին վայել չէ»,- ասել է Մկրտչյանը։ 

Կարեն Մանուկյան