Կարևորը ճիշտ ըմբռնելն է՝ մեր ո՞ր գործընկերն ի՞նչ պատկերացումներ, հավակնություններ ունի թե՛ մեր, թե՛ տարածաշրջանի վերաբերյալ. Նաիրի Սարգսյան
«Աուդիտորների Պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կարևորը ճիշտ ըմբռնելն է՝ մեր ո՞ր գործընկերն ի՞նչ պատկերացումներ, հավակնություններ ունի թե՛ մեր, թե՛ տարածաշրջանի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աուրիտորների պալատի նախագահ, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Մեր պետության համար այս բարդ ու մարտահրավերներով լի փուլում չափազանց կարևոր է, որ մեր ընկալումները մեզ շրջապատող՝ հատկապես աշխարհաքաղաքական իրողությունների մասին լինեն հստակ, հիմնավորված, իրատեսական ու կանխատեսելի:
Տարիներ շարունակ մենք մեր քաղաքական պատկերացումներում միշտ չէ, որ առաջնորդվել ենք ռեալ պոլիտիկի քաղաքականությամբ։ Մեր գործընկերների, հակառակորդ/թշնամիների հանդեպ մեր վերաբերմունքը եղել է էմոցիոնալ և պաթոսով լի, ինչն էլ վնասել է հենց մեզ՝ թուլացնելով մեր ներուժը, կենսունակության գործակիցը, սուբյեկտայնությունը:
Աշխարհագրորեն գտնվելով երկրագնդի ամենից բարդ ու խնդրահարույց տարածաշրջաններից մեկում, մենք՝ որպես ազգ ու պետություն, պետք է սթափ ու հաշվենկատ լինենք մեր քաղաքական հավակնություններում և հստակ չափելի ու օբյեկետիվ ընկալելի դարձնել մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները: Այդ առումով ամենից կարևորը ճիշտ ըմբռնելն է, թե մեր ո՞ր գործընկերն ի՞նչ պատկերացումներ և հավակնություններ ունի թե՛ մեր, թե՛ տարածաշրջանի վերաբերյալ առհասարակ: Նոր աշխարհակարգը, որը շատ դանդաղ ձևավորվում է, բացառելու է արտաքին քաղաքական «և... և» բանաձևը, այն հիմնվելու է «կամ..... կամ» մոդելի վրա, որը ենթադրում է աշխարհում ազդեցության գոտիների բաժանում: Ուստի, երկրների հետ մեր ռազմավարական շփումները, բացի քաղաքական օրակարգից, ունեն հիմքային այլ՝ արտաքին տնտեսական օրակարգ: Սա պետության քաղաքական պլանավորման առանցքային ցուցիչն է, որը պայմանավորում է ինչպես ռազմավարական շփումների ու փոխադարձ կարևորության, այնպես էլ անվտանգության միացյալ ընկալումների միջակայքը: Տնտեսությունը և արտաքին տնտեսական հարաբերություններն առաջնահերթ քաղաքական որոշման հարց են, որ իրենցով պայմանավորում են երկրների փոխադարձ կարևորությունը:
Հայաստանի պարագայում իրավիճակը հետևյալն է փաստերով ու թվերով. Վերջին 5 (2019-2023թթ) տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանումը կազմել է 22 մլրդ դոլար, որից՝ ՌԴ - 8,2 մլրդ դոլար (37%), ԱՄՆ - 0,3 մլրդ դոլար (1,3%), Եվրոպա - 1,2 մլրդ դոլար (5,4%)
Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ բանկերի միջոցով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած գումարները (մասնավոր փոխանցումները) ԱՄՆ դոլարով կազմել են 7,3 մլրդ դոլար, որից՝ ՌԴ – 4,5 մլրդ դոլար (61,1 %) ԱՄՆ – 1,5 մլրդ դոլար (20,5 %) Եվրոպա – 0,5 մլրդ դոլար (6,8 %)
Կարծում եմ՝ թվերը լավագույն ու ամենաօբյեկտիվ փաստարկն ու ցուցիչն են գնահատելու իրավիճակը ու հասկանալու անելիքները»։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին