Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումն ամփոփեցինք պայմանավորվածությամբ, որ նման քննարկումները կկրեն շարունակական բնույթ․ Լիաննա Մանուկյան
ԲՀԿ ՈՒԽ նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների, ՀԿ Ղեկավարների եւ Ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ։
Արցախի երիտասարդների հետ իմ նախորդ հանդիպման ժամանակ, երիտասարդները մեծ ցանկություն հայտնեցին հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որի մասին տեղեկացրեցինք պարոն Ծառուկյանին։
Գագիկ Ծառուկյանը մեծ պատրաստակամությամբ ու ջերմությամբ լսեց նրանց, հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական։
Երիտասարդները բազմաթիվ հարցերով դիմեցին պարոն Ծառուկյանին, որոնց լուծումներն իրենց երկար սպասեցնել չտվեցին։
Հանդիպումն ամփոփեցինք պայմանավորվածությամբ, որ նման քննարկումները կկրեն շարունակական բնույթ։
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մենք բոլորս պատրաստ ենք անել ամեն բան, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց այստեղ զգան՝ ապահով ու ուշադրության կենտրոնում։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին