Բեռլինում որևէ առաջընթացի չեն հասել
Բեռլինում երեկ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկօրյա հանդիպումը։ Կողմերը նույն բովանդակության հայտարարություն են տարածել, նշել են, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Փոխադարձ համաձայնություն են հայտնել շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։
Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրում են, որ որևէ առաջընթաց երկու օր տևած բանակցություններում չի գրանցվել։ Թերևս հնարավոր էլ չէր գրանցել և ուստի զարմանալի չէր, որ այս օրերին ավելի ու ավելի շատ են սրվում խոսակցությունները նոր պատերազմի հնարավորության մասին, ընդ որում փաշինյանական վարչախումբը սեփական մեղքերը հերթական անգամ ուրիշի վրա բարդելու մեթոդ է գտել և Ռուսաստանին մեղադրում է պայմանավորված պատերազմ հրահրելու մեջ, իսկ Բեռլինից թե՛ Բայրամովը, և թե՛ Արարատ Միրզոյանը մեկնել են Անթալիա, որտեղ այսօր մեկնարկելու է անվտանգության համաժողովը։
Երեկ Անթալիա է մեկնել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը հանդիպելու է Հաքքան Ֆիդանի հետ։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Լավրովը կհանդիպի՞ Արարատ Միրզոյանի հետ, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրի, Միրզոյանին հանձնարարվել է հնարավորինս հեռու մնալ Սերգեյ Լավրովից, իսկ որևէ հանդիպման նրա հետ չհամաձայնվել և ընդհանրապես ցույց տալ ընդգծված թշնամական վերաբերմունք։ Չի բացառվում, որ ռուսական կողմը հերթական կոշտ քննադատությամբ հանդես գա Հայաստանի իշխանությունների հասցեին, նրանց անփառունակ պահվածքի պատճառով։
Սիլվա Ալեքսանյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...