Թուրքիան նոր թափով է անցնում Հայաստանի հարցերը լուծելուն
Հայաստանը և Թուրքիան որոշել են հաջորդ հանդիպումն անցկացնել հարաբերությունների կարգավորման շուրջ։ Հանդիպման պայմանավորվածությունն արդեն կա, իսկ ամսաթիվը և վայրը համաձայնեցնելու են։ Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Օրերս Անթալիայի դիվանագիտական համաժողովում Քըլըչն անակնկալի էր բերել հայկական կողմին՝ հայտարարելով, որ ցանկանում են հանդիպումն անցկացնել կա՛մ Երևանում, կա՛մ Անկարայում, ընդ որում Ռուբեն Ռուբինյանին առաջարկել են հանդիպումն անցկացնել հենց այս շաբաթ՝ Երևանում։ Ռուբինյանն էլ առաջարկել էր հարցը քննարկել առանձին երեկոյան։ Ըստ երևույթին հանդիպման պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել։
Շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում կայացած վերջին հանդիպումից հետո Թուրքիայի այս ակտիվությունը, հատկապես Արևմուտքի ակտիվության ֆոնին, նշանակում է, որ Թուրքիան նոր ճնշումների է անցնում Հայաստանի դեմ, նաև սեփական շահերն առաջ մղելու ավելի ուշագրավ գործիքներ է ձեռք բերել։ Այս ամենն ապացուցում է հենց նույն Անթալիայի համաժողովի այդ պանելային քննարկմանը, Հարավային կովկասի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ չափազանց վտանագվոր հայտարարությամբ։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը պաշտոնապես հրավիրել էր Թուրքիային ներգրավել տարածաշրջանային «առաջնորդությանը»։ Կլաարը նաև նշել էր, թե Անկարան կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման գործում։
Փաստացի, Եվրամիությունը Հայաստանին և մյուս երկրներին հասկացնում է, որ տարածաշրջանում պրոցեսների կառավարման լծակները թողնում է հիմնականում Թուրքիայի տնօրինմանը, և Անկարան է որոշելու ո՞ւմ հետ ինչպես հարաբերվի Եվրամիությունը, Հայաստանն էլ հընթացս մանրադրամ է դառնալու Թուրքիայի և այլ երկրների հետ հարաբերությունների ճշգրտման ընթացքում, ուստի և Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արևմուտք վերջին շարժումները չափազանց վտանգավոր հետևանքներ են ունենալու Հայաստանի Հանրապետության համար: Դժվար, թե փաշինյանական վարչախումբն այս պարզ ճշմարտությունը չի հասկանում, սակայն միտումնավոր գնում է Ռուսաստանի հետ հարաբերություների խզմանը և Թուրքիայի խամաճիկը դառնալու ճանապարհով։
Աննա Մանուկյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին