Հայաստանի իշխանությունները գնում են ՌԴ հետ հարաբերությունների լիակատար խզման
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հաստատել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահամանապահների հեռացման պահանջով նամակ է ուղարկվել Մոսկվա, նախօրեին այդ մասին հայտարարել էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մինչդեռ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել էր, թե որևէ պաշտոնական խողովակով որևէ առաջարկ չի ստացվել։ Փաստացի թե՛ Գրիգորյանը և թե՛ Արարատ Միրզոյանը հերքում են Ռուսատանին և դիմակայության նոր փուլ սկսում Մոսկվայի հետ, ընդ որում, դատելով Արարատ Միրզոյանի ասուլիսում արած հայտարարությունների տոնայնությունից, ԱԳՆ-ում հրաշալի հասկանում են, թե ինչ կրակի հետ են խաղում։ Նույնիսկ Միրզոյանը, որ համոզված արևմտամետի համարում ունի, կմկմում էր այս տեղեկությունը հայտնելու ժամանակ, առավել ևս, որ հայկական կողմից հասկանում են, որ Ռուսաստանից լուրջ հակազդեցություն է լինելու։
ՌԴ պետդումայի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը երեկ «Ռիա նովոստիին» հայտնել էր, թե Հայաստանի իշխանությունները կանխամտածված և միտումնավոր գնում են Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար խզման։ Այսօր պահանջում են դուրս բերել ռուս սահմանապահներին «Զվարթնոցից», վաղը դնելու են 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցը, իսկ որ դա լուրջ հետևանքներ կունենա, նույնիսկ ռուսական մեդիան է գրում։
«Газета.ру» պարբերականը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի քայլը կարող է ի սպառ ոչնչացնել Հայաստանը երկրի երեսից։
Նունե Աբրահամյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին