Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Ովքեր անդառնալիորեն չեն ախտահարվել «քարոզչա-քաղաքական հավկուրությամբ», հիանալի տեսնում են, թե իրականում ինչ է կատարվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ «թավշահեղափոխական» հարայ-հրոցից հետո 2018-ին տեղի ունեցավ կործանաբեր իշխանափոխությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ձևավորեց իր «դուխով» կառավարությունը, նրան ու նրա քաղաքական շրջապատին առանձնապես չճանաչող-ոգևորվածները նշում էին, թե՝ «ազնի՜վ, մաքո՜ւր, ժողովրդի ծոցից ելա՜ծ, չկոռումպացվա՜ծ, երիտասա՜րդ, նո՜ր դեմքեր են, իրենք հաստատ լավ իշխանություն կլինեն...»: Անցել է արդեն գրեթե 6 տարի: Վերը հիշատակված ոգևորված հայրենակիցների գերակշիռ մեծամասնությունը ձերբազատվել է 2018-ին ունեցած պատրանքներից: Նրանք, ովքեր անդառնալիորեն չեն ախտահարվել «քարոզչա-քաղաքական հավկուրությամբ», մեզանից ոչ պակաս, իսկ հաճախ՝ մեզանից էլ լավ են տեսնում, թե ի՜նչ ունենք իրականում: Կոռուպցիոն սկանդալների, կոռուպցիոն ռիսկերի, ընդհանրապես կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների թեման ոչ միայն շարունակում է արդիական մնալ, այլև նորանոր «գեղարվեստական» ձևեր է ստանում:

Գուցե Արցախն աղետի մատնելու և մյուս փաշինյանական «նվաճումների» խորապատկերում այս հանգամանքը «փոքր» կամ «անկարևոր» մեղք թվա, բայց, շատ մեղմ ասած, թե՛ իշխանության ընդհանուր նկարագրի առումով, թե՛ երկրի զարգացման հնարավորությունների առումով դա էական հանգամանք է: Ի մասնավորի, փաշինյանական իշխանության, նրա ու իր ՔՊ-ի նկարագրի մասին բավականին ուշագրավ մանրամասնություններ է հուշում իրենց «կուսակցական ֆինանսների» գոյացման տեխնոլոգիան: Առերևույթ, այսինքն՝ ձևի համար, Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի ցուցադրի թափանցիկություն, հաշվետվողականություն, իբր տեսեք՝ «քյաբաբ առ քյաբաբ», կներեք, լումա առ լումա հաշված է, գրանցված է, այս-այն: Բայց որպեսզի նաև «ժողովրդականություն» ապահովվի, ցուցադրվում է, այսպես ասած, հանգանակություն կամ նվիրատվություն:

Իբր՝ տեսեքտեսեք՝ մարդիկ գիշերները անկողնում շուռումուռ են գալիս, չեն կարողանում աչք կպցնել, մինչև առավոտյան վերջապես չեն վազում առաջին պատահած դրամատունն ու բարձի տակ պահած դրամները չեն նվիրաբերում սրընթաց դեպի «ապագա» սլացող ՔՊ-ին: Դե, կուսակցական, քաղաքական նվիրատվությունը կամ հանգանակությունը ամենևին նոր բան չէ, աշխարհում ընդունված բան է: Բայց... ՔՊ-ի ամեն մի նման հանգանակությունից որոշ ժամանակ անց տարբեր լրատվամիջոցներ, լրագրողներ բացահայտում ու անհերքելի փաստերով ցույց են տալիս, որ այդ նվիրատվությունների մեխանիզմը առավելապես «կենտրոնացված» գումարների տարրաբաշխման հայտնի սխեման է՝ հաշվի առնելով նվիրատվության առավելագույն շեմի օրենսդրական սահմանափակման փաստը:

Մոտ 1 ամիս առաջ, օրինակ՝ «Ինֆոքոմն» էր նման բացահայտումներ արել, խայտառակ մանրամասնություններ էին ի հայտ եկել. մասնավորապես, պարզվել էր, որ գումարի նվիրատու արձանագրված անձանց մի մասը տեղյակ չէ, որ ինքը նման բան է արել, այսինքն՝ ՔՊ-ին փող է նվիրաբերել: Ու, ընդհանրապես, հավաքված մոտ 500 միլիոն դրամի մի մասի ծագումը կասկածելի էր թվացել հետաքննողներին: Հիմա էլ «Սիվիլնեթն» է մեկ այլ հետաքննություն անցկացրել: Ու էլի՝ խայտառակ մանրամասնություններ, նմանօրինակ հանգամանքներ: Լավ, մարդն ինչպե՞ս կարող է չիմանալ, որ ինքը, իբրև թե, 1 կամ նույնիսկ 2,5 միլիոն դրամ (առավելագույն չափն է ֆիզիկական անձանց համար) նվիրել ՔՊ-ին կամ առհասարակ որևէ մեկին: Ուրեմն, տվյալ անձի անձնագրային տվյալները օգտագործվել են նշված հարցում շահագրգիռ որևէ մեկի կամ անձանց խմբի կողմից: Իսկ դրանից արդեն քրեական հոտ է գալիս: Նույնը՝ զանազան մեծուփոքր բիզնեսներ ունեցողների պարագայում:

Այդ ո՞նց է լինում, որ մեկ էլ հանկարծ նրանք, որ ուրիշ հանգամանքներում «կմեռնեն», մինչև 200 դրամ «թեյավճար» կտան, հանկարծ որոշում են միլիոններ ցնծալ Փաշինյանի կուսակցության համար: Թե ինչպես է լինում, երևի թե պարզ է: Թե ինչպես է դա կոչվում՝ նույնպես հասկանալի է: Ակամայից հիշում ես «նախկինների» մասին Փաշինյանի պատմածները, թե՝ ճամպրուկներ էին տանում կառավարական շենքեր: Հիմա ճամպրուկ պետք չի, իրենք բանկային փոխանցումներով են «աշխատում», «նվիրատվություններով», «ճերմակ ձեռնոցներով»: ՔՊ-ական նվիրատուների մասին: Ու կապ չունի՝ խոսքը տեղերում ավագանու անդամի թեկնածուների մասին է, թե՞ «բարձրաստիճան» պաշտոնյաների: Հիմա դա ի՞նչ է, թեկնածուական վճա՞ր, կուսակցական «անդամավճա՞ր», թե՞ մեկ այլ բան: Չէ, այս անգամ չենք հարցնի, թե քպականներին որտեղի՞ց այդքան գումար, որ մի բան էլ այդպես առատորեն միլիոնավոր դրամներ են նվիրաբերում «կուսակցական օբշագին»:

Ի դեպ, երբ 2018-ին նման մի պատմություն բացահայտվեց՝ էլի ՔՊ-ին գումարներ նվիրելու հետ կապված, ուշադրություն գրավեց, որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ իշխանություն դարձած փաշինյանականները, որոնց մեծ մասը դրանից առաջ միասին մեկ տեղում դրած 500 հազար դրամ միայն կինոներում էր երևի տեսել, միահամուռ 5-ական միլիոն դրամ էին «հանգանակել»: Ենթադրելի էր, որ ինչ-որ «աղբյուր» որոշակի գումար էր «փոխանցել», բայց որպեսզի դա օրինական, «թափանցիկ», «մաքուր» և այլն լինի, «բաշխել» էին յուրայինների միջև: Դե, 6 տարի հետո վերոնշյալ հարցն ինքնին դուրս է գալիս... Փաշինյանը այս բացահայտումներն իրեն բնորոշ «կռուտիտային» ոճով փորձում է ներկայացնել որպես... թափանցիկություն:

 

Ծիծաղելի կլիներ այլ հանգամանքներում, բայց ոչ հիմա: Իսկ իրականում այս ամենը շատ պարզ բաների մասին է խոսում: Դրանցից մեկն այն է, որ այս իշխանությունների՝ «համակարգային կառուպցիայի վերացման», «կոռուպցիայի դեմ պայքարի» ու նմանատիպ այլ հայտարարությունները պարզապես հերթական, մեղմ ասած, փուչիկն են: Ու պատահական չեն տնտեսագետներից մեկի խոսքերը մեզ տված հարցազրույցում. «Իշխանափոխությունից հետո ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների»...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում