Ադրբեջանը չորս գյուղ է պահանջել Հայաստանից. պատրաստվում են նոր էսկալացիայի
Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական նոր էսկալացիայի է պատրաստվում։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել բաքվի վերջին պահանջը։
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ամփոփելով օրերս կայացած երկու երկրների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նիստի արդյունքները, պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող 4 գյուղերի տարածքները, պնդել, թե Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական 4 գյուղեր՝ Բաղանիս՝ Այրումը, Աշաղը՝ Աքսիփարան, Խեյրիմլին և Ղզլհաջիլին։ Ադրբեջանական իշխանությունները նաև պնդում են, որ սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված 4 էքսկլավային գյուղերի ազատման հարցը։
Դրանք են՝ Տավուշի մարզում գտնվող Յուխարի Ասքիպարա, Սոֆուլու Բարխուդարլու, ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքի (հայկական՝ Տիգրանաշեն) բնակավայրերը։
Բոլոր այս բնակավայրերը հայկական անվանումներ ունեն և հայկական են։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել Հայաստանի անկլավը՝ Արծվաշենը, որ 30 տարուց ավելի գտնվում է Ադրբեջանի ձեռքում, ընդ որում, ըստ քարտեզագիրների, Ադրբեջանի հավակնած 8 գյուղերը միասին ունեն նույն տարածքը, ինչ Արծվաշենը։
Ադրբեջանական կողմը, սակայն, չի ցանկանում որևէ կերպ ազատել հայկական տարածքները, ընդհակառակը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։
Մի կողմից, հասկանալով, որ Հայաստանի գործող իշխանությունների ապիկար քաղաքականությունն իրենց հնարավորություն է տալիս մինչև վերջ խեղդել հայկական կողմին և ստանալ հնարավոր բոլոր փոխզիջումները, մյուս կողմից Ադրբեջանն այս կերպ հերթական անգամ հայկական կողմին և միջազգային հանրությանը պատկերավոր բացատրում է, որ որևէ խաղաղության գնալու ցանկություն չունի, իսկ որ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության պայմանագիր կնքել, հայտնի է բոլորին, բացառությամբ, թերևս Հայաստանի դիլետանտ իշխանություններից։
Արմինե Մնոյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին