Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Մենք համոզված ենք, որ այս ամենի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն, Արցախը միայն դրա ողբերգական սկիզբն էր. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր իսկ խոսքերով "ռադը քաշելու" փոխարեն, փորձեց մեր ժողովրդին կրկին կերակրել ստերի և մանիպուլացիաների մի նոր տարափով, փորձելով հող նախապատրաստել թշնամուն հերթական միակողմանի զիջումների համար։
Ի թիվս այլոց, նա հաստատեց, որ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված, որով ներկայումս անցնում է Երևան-Իջևան-Նոյեմբերյան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, փորձելով քողարկել դա "խաղաղության օրակարգի" մասին կեղծ և արդեն զզվելի դարձող թեզերով։
Մենք համոզված ենք, որ այս ամենի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն, Արցախը միայն դրա ողբերգական սկիզբն էր։ Երեկ մեր "Հայաքվե" նախաձեռնության խորհուրդը հստակ գնահատակն տվեց այս հերթական դավաճանական գործողությանը, առաջիկա օրերին մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի և նրանում ապրող մարդկանց։ Մինչ այդ, ստորև կիսվում եմ հայտարարությամբ, և կոչ անում բոլոր արժանապատիվ մարդկանց՝ տեր կանգնել մեր հայրենիքին, նրա հող ու ջրին։
«ՀայաՔվեի» հայտարարությունը Տավուշի մարզից գյուղերի զիջման անթույլատրելիության մասին:
Հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման հարցերի հանձնաժողովի` մարտի 7-ի հանդիպումից երկու օր անց Բաքվի բռնապետական վարչակարգն ապօրինի ու վերջնագրային պահանջ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը՝ Ադրբեջանին հանձնելու Տավուշի մարզի չորս գյուղեր՝ որպես սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների շարունակման նախապայման։
Հերթական անգամ ականատեսն ենք լինում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության վրա հարկադրանքի, ուժի գործադրմամբ սպառնալիքի կիրառման, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, ռազմավարական նշանակության բարձունքներ, միջպետական նշանակության ճանապարհների հատվածներ գտնվում են Բաքվի օկուպացիայի ներքո և, ի լուր ամբողջ աշխարհի, ցինիկաբար հայտարարվել է, որ ադրբեջանական զորքերը մեկ սանտիմետր անգամ հետ չեն քաշվելու իրենց զբաղեցրած դիրքերից։
Ադրբեջանի այս լկտի գործելակերպն ուղղակի հետևանք է Հայաստանում գործող հակազգային վարչախմբի պարտվողական քաղաքականության և միակողմանի զիջումների։
Հերթական անգամ համոզվեցինք, որ գործող իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանին հանձնելը դուռ է բացել Հայաստանի հանդեպ նորանոր ագրեսիաներ գործելու համար։ Բավքի այս սանձարձակությունը ցույց է տալիս նաև, որ Փաշինյանի վարչախմբի իշխանության ներքո Հայաստանը չի դիմակայում ադրբեջանական ագրեսիային և ոչ էլ ապահովում է այդ ագրեսիան կանխելու ունակ դաշնակից կամ գործընկեր երկրների աջակցությունը։
Այս վարչախումբը ծրագրված կերպով մեր երկիրը ներքաշել է աշխարհաքաղաքական խարդավանքների ու բախումների ոլորտ՝ այն կանգնեցնելով նոր ու ավերիչ պատերազմի շեմին, որից խուսափելու համար պատրաստ է նորանոր, ոչ պակաս կործանարար զիջումների գնալ։ Այսպիսի զիջումները կմասնատեն Հայաստանը և նրա տարբեր մասերը կդարձնեն հետագա ագրեսիայի հեշտ թիրախ։
Ուստի վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ Փաշինյանի վարչախումբն այլևս որևէ իրավունք չունի Հայաստանի անունից բանակցություններ վարելու և պետք է օր առաջ հեռանա՝ ճանապարհ բացելով ազգային պրագմատիկ իշխանության ձևավորման համար, որը կհամախմբի մեր ժողովրդին՝ հայրենի հողի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու համար։
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ