Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին «Ուժեղ Հայաստան» դաշինք. Ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների պայմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Փաշինյանի վախերը և սին ակնկալիքները

Գործող վարչախումբը անկեղծորեն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հեռանալու է մեր տարածաշրջանից։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսում լրագրողների դիտարկմանը, թե Մոսկվան հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, պատասխանել է . «Ռուսաստանը նաև ասել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը և ՀՀ սահմաններն իրենց համար կարմիր գիծ են, բայց դա գործնականում չի իրացվել, այդ դեպքում ով է ասել, որ առաջին հայտարարութունն իրացվելու է»,- նշել է Փաշինյանը, փաստացի ակնարկելով իր պատկերացումները ապագայի վերաբերյալ։

Նիկոլ Փաշինյանը երեկ նաև հաստատել է, որ պաշտոնապես ծանուցել են ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, ընդ որում, ըստ Փաշինյանի ձևակերպումների, դա արել են մեղմիկ դիվանագիտական լեզվով, տեղեկացրել են, քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, այս ողջ ընթացքում , այդ թվում ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ, ՀՀ սահմանապահ ծառայությունը՝ մասնավորապես օդանավակայանում, արդեն իսկ բավարար փորձ և հմտություն ու հնարավորություններ է ձեռք բերել, որպեսզի սահմանապահ հսկողությունը իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության, -ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ հաստատել է, որ իսկապես գերատեսչական գրություն է ստացվել և այժմ շփումներ են իրականացվում գերատեսչությունների մակարդակով։ Այս պահին ավելին ասել չեմ կարող,- նշել է Պեսկովը։

Փաշինյանի մտահղացումն իրականացնելու դեպքում արդեն օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում չեն լինի և առնվազն այս մի դրվագով Փաշինյանին կհաջողվի «միավորներ» հավաքել արևմտյան հովանավորների մոտ։ Ի վերջո գաղտնիք չէ, որ գործող վարչախումբն ամեն ինչ անում է իր արտաքին տերերին հաճոյանալու նպատակով։

Վարդուհի Մարկոսյան