Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ են
Քաղաքականություն

Ռուսաստանը վերջին զգուշացումներն է անում Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանը վերջին զգուշացումներն է անում Նիկոլ Փաշինյանին, նշելով, որ Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսի շարունակումը կարող է ի վերջո անդառնալի վնաս հասցնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Ըստ Զախարովայի, Մոսկվային մտահոգում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին Հայաստանի ղեկավարության ուլտիմատիվ և վիրավորական հռետորաբանությունը։ 

«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնելու ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ՝ այս կամ այն միջազգային, տարածաշրջանային կառույցների աշխատանքին մասնակցության աստիճանը՝ ելնելով իր ազգային շահերից և ստանձնած պարտավորություններից։ Դա լիովին վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Միաժամանակ մեզ չի կարող չանհանգստացնել հակաարդյունավետ և ուլտիմատիվ, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր գերիշխում է Կազմակերպության վերաբերյալ Հայաստանի ղեկավարության արտահայտություններում ու տառացիորեն սերմանվում է հայ հասարակության մեջ»,- հայտարարել է Զախարովան։

 

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության մասին՝ Զախարովան նշել է, որ «Երևանի ներկայիս քաղաքական կուրսի շարունակումը կարող է ի վերջո անդառնալի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել Հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման գործուն մեխանիզմները, ազդել նրա առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա»,- ասել է Զախարովան։ Իսկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ հայկական կողմի պահանջը գնահատել է որպես պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի մի ամբողջ շարքի ֆոնին։ «Հազիվ թե նման նախաձեռնությունը բխում է Հայաստանի ու նրա քաղաքացիների անվտանգության շահերից, հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ուս-ուսի տված երկար տարիներ արդյունավետ կերպով մշակել են ռուս և հայ սահմանապահները»,- ասել է Զախարովան։ 

Փաստացի, ռուսական կողմն արդեն նյարդային շարժումներ է անում՝ փորձելով ՀՀ գործող վարչախմբին բացատրել իր քաղաքականության վտանգավորությունը։ Մինչդեռ հստակ է՝ Փաշինյանն այդ հարցում այլևս արգելակներ չունի, արևմտյան հովանավորների ազդեցությամբ պատրաստ է Հայաստանն ամբողջությամբ հանել ՌԴ ազդեցության շրջանակներից։

 

Սոնա Մանուկյան