Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ են
Քաղաքականություն

ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան

Հայաստանի գործող իշխանությունները հայտարարում են արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իրենց մտադրությունների մասին, մինչդեռ Հայաստանը տնտեսական այնպիսի կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի երկրներից, որ, առնվազն քաղաքական իմաստով, նման հայտարարություններ անելն անլուրջ է։

Վերջին տվյալներով Հայաստանը բավականին խորացրել է իր տնտեսական ակտիվությունը ԵԱՏՄ-ի հետ։ Բնականաբար, ամենաշատ առևտրաշրջանառությունն էլ հենց Ռուսաստանի Դաշնության հետ է, ինչն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո եռապատկվել է։

2021 թվականին Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կազմում էր 2 միլիարդ 629 միլիոն ԱՄՆ դոլար։ Անցած` 2023 թվականի տվյալներով, այդ ցուցանիշն արդեն հասել է 7 միլիարդ 306 միլիոն ԱՄՆ դոլարի։ Իհարկե, այստեղ մեծ նշանակություն ունի նաև վերաարտահանումը. բազմաթիվ ապրանքներ Հայաստանի միջոցով են հայտնվում ռուսական շուկայում, բայց նույնիսկ այդ ծավալն այնքան մեծ չէ, որ եռակի լինի։

Ըստ էության, տնտեսական զարգացման ֆոնին Հայաստանն ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։

ԵԱՏՄ երկրների հետ ևս առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է։ 2021 թվականին Հայաստանը Եվրամիության երկրների հետ իրականացրել էր 1 միլիարդ 587 միլիոն ԱՄՆ դոլարի առևտուր։ 2023 թվականին այդ ցուցանիշը հասել է ընդամենը 2 միլիարդ 672 միլիոն ԱՄՆ դոլարի։

Փաստացի, Հայաստանը Եվրամիության բոլոր երկրների հետ միասին գրեթե 3 անգամ պակաս առևտրաշրջանառություն ունի, քան միայն Ռուսաստանի հետ։

Հայաստանի կողմից արտադրվող ապրանքները մեծամասամբ Եվրամիության ստանդարտներին չեն համապատասխանում և այս շուկա մտնելու համար չափազանց լուրջ մրցակցություն է, մինչդեռ, ավանդաբար, Հայաստանը լուրջ շուկա ունի Ռուսաստանում, ընդ որում, էլ ավելի զարգանալու հնարավորությամբ։
Ռուսական շուկան կարող է գնել Հայաստանում արտադրվող առանց բացառության ամեն ինչ, միայն թե հայ գործարարները կարողանան այդ ծավալներն ապահովել, այսինքն խնդիրն ավելի շատ պայմանավորված է հայակական կողմի հնարավորություններից։

Ի դեպ, Հայաստանի առևտրային գործընկերների շարքում, Եվրամիությունը ցանկում անգամ երկրորդը չէ, երկրորդ տեղում Արաբական Էմիրություններն են. անցած տարվա կտրվածքով այս երկիրն առաջ է անցել նույնիսկ Չինաստանից։ Էմիրությունների մասնաբաժինը ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքում հասել է 16 %-ի, իսկ Եվրամիության հետ առևտրաշրջանառության տեմպերը գնալով կրճատվում են։

Այս ամենը վկայում է, որ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական պորտալարը կտրելը ծայրահեղ ծանր հետևանքներ կարող է ունենալ հենց Հայաստանի համար, իսկ այլ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ են հսկայական գումարներ: Չպետք է անտեսել նաև հնարավոր քաղաքական ռիսկերը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ոչ միայն քաղաքական քայլ է, այլ նաև իր մեջ տնտեսական լուրջ բաղադրիչ է ներառում։ «ԵԱՏՄ-ի, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար»,- նշել է պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։