Տավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ում
Առանց այն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողանում հստակ դիրքորոշումների հանգել տարբեր հարցերում և կուսակցության ներսում գործող «կլանները» սկսում են աստիճանաբար հասկանալ, որ Փաշինյանի պաշտոնավարման հետևանքով կարող են լուրջ խնդիրների բախվել։
Ամիսներ շարունակ Փաշինյանը փորձում է սեփական կուսակիցներին համոզել , որ եկրում որևէ խնդիր չի կարող լինել, ամեն ինչ վերահսկվում է, մինչդեռ Տավուշում գյուղացիների հետ հանդիպումից հետո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հասկացել են, որ առաջիկայում բավականին ծանր գործընթացներ են լինելու և հասարակութունը բոլորովին էլ մտադիր չէ պաշտպանել գործող իշխանություններին, նույնիսկ, այսպես կոչված, «նիկոլական զոմբիները» այլևս սկսել են գիտակցել, թե ինչի է հանգեցրել իրենց սերը Փաշինյանի հանդեպ։
Գործող իշխանությունը մնալու է մեն–մենակ սեփական ժողովրդի և ընդդիմության դեմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
«Քաղաքացիական պայմանագրում» որոշ խմբեր փորձում են կամուրջներ հաստատել ընդդիմադիր տարբեր միավորների, ինչպես նաև՝ աշխարհաքաղաքական բևեռների հետ, համոզել բոլորին, որ իրենք չեն կիսում Փաշինյանի մոտեցումները թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում, թե՛ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները կատարելու հարցերում։
Առաջիկայում այս հակասությունները շատ ավելի լուրջ սրվելու են, ինչը և կարող է հանգեցնել ներկուսակցական հեղաշրջման։
Ջուլիետա Ավանեսյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...