Փաշինյանը պատերազմով և ոստիկաններով է ահաբեկում տավուշցիներին
Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Տավուշի մարզ, հանդիպել Ոսկեպար և Բաղանիս գյուղերի ու հարակից բնակավայրերի բնակիչներին։ Մի հանդիպում էլ ունեցել է Կիրանցում։ Փաշինյանն առանց այլևայլության հայտարարել է, թե հայկական կողմը կատարելու է Ադրբեջանի անհապաղ պահանջը՝ առաջին փուլում վերադարձնել 4 գյուղերը, իսկ գյուղացիների հարցերին ի պատասխան, նշել, թե Հայաստանն ամեն գնով կատարելու է բոլոր պահանջները, որպեսզի խուսափի պատերազմից։
Բավական թեժ քննարկման ժամանակ գյուղացիները Փաշինյանին հիշեցրել են իր իսկ հայտարարությունը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է անցնի փոխզիջումներով, նշել, որ Ադրբեջանն էլ հսկայական հայկական հողեր է զավթել։
Ըստ Կառավարության տվյալների՝ առնվազն 32 գյուղերի տարածքներ գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ։ Փաշինյանը նշել է, թե այդ մասով ոչինչ ասել չի կարող։
Ըստ էության գործող վարչախումբը պատրաստում է հանրությանը նարանոր զիջումների, ահաբեկում նոր պատերազմով և փորձում հնարավոր բոլոր ֆորսմաժորային իրավիճակների պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա։ Ահաբեկման մեկ այլ ակտ էլ Տավուշի մարզ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին տանելն էր։
Երևանում և Հանրապետության մյուս քաղաքաներում սրված քրեածին իրավիճակը կանխելու փոխարեն, ուժայինները երեկ հայտնվել էին հանդիպման սրահում՝ իրենց ներկայությամբ փորձելով վախեցնել գյուղացիներին։
Երկրի իրական ղեկավարը, օրինակ, կարող էր անձամբ, կամ մեկ-երկու պաշտոնյաների ու իր թիկնազորի ուղեկցությամբ այցելեր Տավուշի մարզ և հանրությանը ներկայացներ իր մոտեցումները, բայց տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներին տանելով, Փաշինյանն այդ կերպ գյուղացիներին պարզ ակնարկում է , որ իր պահանջները չկատարելու դեպքում կարող է անցնել ընդհուպ բռնաճնշումների և հետապնդումների։
Անուշ Արշակյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...