Հերթական դավադրությունը. Փաշինյանը չի բացառում Ադրբեջանի դեմ գանգատներից հրաժարումը
Փաշինյանական վարչախումբը չի բացառում միջազգային տարբեր դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատները հետ վերցնելու հնարավորությունը։ Փետրվարի վերջից սկսած, մի քանի անգամ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ նման հնարավորության մասին հայտարարություններ արել են, այդ թվում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նախօրեին էլ Կառավարության հետ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանն էր նշել նման հնարավորության մասին, թեպետ հայտարարում է, որ դեռևս վերջնական որոշում չկա, բայց չի հերքում, որ կան քննարկումներ. չի բացառվում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման վերջին փուլում նաև նման որոշում կայացվի։
Նշենք, որ դա չափազանց հակաժողովրդավարական է և հակասում է իրենց իսկ սկզբունքներին։
Անկախ ամեն ինչից, Ադրբեջանը ռազմական ծանրագույն հանցագործություններ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում էթնիկ զտումներ և միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ գանգատները հետ վերցնելը ոչ այլ ինչ է, քան պարզ դավաճանություն։
Ի դեպ այդ գանգատների մասով Հայաստանը մեկ տարուց ավելի փորձում էր համոզել, թե չարաբաստիկ Հռոմի ստատուտին միանալու իրենց քայլը կախված է հենց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հանգամանքով, այլ ոչ թե ուղղված Ռուսաստանի դեմ։
Գործող վարչախումբը երդվում, պատռում էր իրեն համոզելու թե Հռոմի ստատուտին միանալու հանգամանքը բացառապես պայմանավորված է Ադրբեջանի հանգամանքով։
Փետրվարի 1-ից Հայաստանը միջազգային քրեական դատարանի անդամ է դարձել պաշտոնապես և մինչ օրս ՄՔԴ որևէ հայցադիմում չի ներկայացվել, իսկ գանգատները հետ վերցնելու դեպքում ընդհանրապես որևէ հայց չի ներկայացվի։
Փաստացի կստացվի, որ Հռոմի ստատուտին միանալու հանգամանքը պայմանավորված է բացառապես Ռուսաստանով և Վլադիմիր Պուտինով։ ՄՔԴ-ն, հիշեցնենք, ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահի նկատմամբ։
Արմինե Միրզոյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...