Երկրի ղեկավարության դեմ մահափորձի կասկածանքով Ղրղզստանում հինգ ադրբեջանցի է ձերբակալվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարություն է տարածել Ադրբեջանի 5 քաղաքացու բռնելու մասին, որոնք տրանսազգային հանցավոր խմբավորման անդամ են։
Հատուկ ծառայության տվյալներով՝ նրանք ծրագրում էին մահափորձ կատարել հանրապետության ղեկավարության դեմ, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։
Փաստաթղթում նշվել է, որ բռնվել են Ալիեւ Վ.Մ.-ն, Բահղիրով Ս.Ա.-ն, Ասղարով Մ.Օ.-ն, Բեհբուդրով Մ.Ս.-ն եւ Մամեդով Զ.Ի.-ն։ Ղրղըզ իրավապահների տվյալներով՝ ձերբակալված Ասղարովը, որը քրեական աշխարհում այսպես կոչված «թափառականի» կարգավիճակ ունի, Ղրղզստան է ժամանել երկրի ղեկավարության դեմ մահափորձ կազմակերպելու նպատակով՝ կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պետության իրականացրած ակտիվ պայքարի քաղաքականության պատճառով։
Օպերատիվ միջոցառումներն իրականացվել են մարտի 22-ին։ Ներկայում շարունակվում են քննչական միջոցառումները։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...