Էրդողանի առաջին պարտությունը 20 տարում
Թուրքիայում երեկ կայացած ՏԻՄ ընտրությունները վերջին 20 տարում նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջին լուրջ պարտությունը կարելի է համարել։
Շաբաթներ շարունակ Էրդողանն անձամբ էր շրջում երկրի տարբեր քաղաքներում, քարոզում` իր կուսակիցների օգտին, որպեսզի կարողանա հաղթել ՏԻՄ ընտրություններում։
Ըստ վերլուծաբանների՝ այդ ընտրությունները առաջիկայում կանխորոշելու են Թուրքիայի ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկապնակը, լուրջ ազդեցություն են ունենալու ընդհանուր իրավիճակի վրա։ Էրդողանի համար առանցքային նշանակություն ունեին մեծ քաղաքները, հատկապես Ստամբուլը, որը խորհրդանշական էր իր համար։ Ինքը՝ Էրդողանը, Ստամբուլից է, երկար տարիներ եղել է քաղաքապետը և հրաշալի գիտի, որ միայն Ստամբուլը` ողջ Թուրքիայի տնտեսական և քաղաքական ազդեցության մեկ հինգերորդ մասն է կազմում. 85 միլիոնանոց Թուրքիայից 16 միլիոն մարդ ապրում է միայն Ստամբուլում և նրա կոնգլոմերատում։
Ի վերջո, ընտրությունների արդյունքները կարող են լուրջ հիասթափեցնել Էրդողանին։ Ողջ երկրի տվյալներով՝ քվեաթերթիկների ամբողջական հաշվման արդյունքում` ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» ստացել է 37,7 % քվե։ Էրդողանի` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 35,49 %, իսկ նրա գործընկեր «Ազգայնական» կուսակցությունը՝ 4,98 %։ Ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը ստացել է 5,68 %։ Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմմամողլուն՝ հաղթելով Մուրադ Քուրումին։
Մայրաքաղաք Անկարայում ևս ընդդիմադիր քաղաքապետը պահպանել է իր պաշտոնը։ Մանսուրի Ավաշը ստացել է 60 %-ից ավելի քվե։ Ընդդիմությունը հաղթանակ է տարել նաև մյուս խոշոր քաղաքներում՝ Իզմիրում, Բուրսայում, իսկ Դիարբեքիր և Վան քաղաքներում հաղթանակ է տարել «Քրդամետ ժողովուրդների հավասարության» կուսակցությունը։
Այս արդյունքներն առաջիկայում լուրջ փոփոխությունների են հանգեցնելու ողջ Թուրքիայի տարածքում։
Նարեկ Սարիբեկյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...