Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ են
Քաղաքականություն

Մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին, մեր երեխաների մասին, մենք պետք է գլուխներս բարձր պահենք․ Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը դիմել է բոլոր հայրենասերներին՝ միանալ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին, որը տեղի կունենա ապրիլի 5-ին ժամը 18։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում։

Արշակ Կարապետյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին հրավիրել է մասնակցելու բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը և ովքեր պատրաստ են շենացնել այն: Անհրաժեշտ է գալ և մասնակիցը լինել այդ սուրբ գործի։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը կոչով դիմում է պահեստազորի սպաներին, գիտական ոլորտի աշխատակիցներին, բժիշկներին, ամբողջ կրթական համակարգի ներկայացուցիչներին, մշակույթի և արվեստի գործիչներին, աշխատող հայ ժողովրդին և հարգարժան գյուղացիներին. համախմբվել և միասին քննարկել, թե ինչպես են տեսնում մեր Հայաստանի ապագան։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը պատրաստ է լսել յուրաքանչյուրին, ով կունենա մտքեր՝ Հայաստանի անվտանգությանն ու ապագային վերաբերող, պատրաստ է քննարկել բոլոր հարցերը, բոլոր այն հայերի հետ, ովքեր մտահոգված են այդ հարցերի լուծման և կարգավորման համար, նշել է Արշակ Կարապետյանը։

«Հայ ժողովու՛րդ, բազմիցս կանգնած ենք եղել ոչնչացման առջև, միշտ գլուխներս բարձր ենք դուրս եկել, մենք, նույնիսկ պարտվելով մարտի դաշտում, կրկին վերականգնվել ենք, հաղթել ենք նույն այդ մարտի դաշտում, մենք պետք է հասկանանք՝ ովքեր են մեր ընկերները, իսկ ովքեր՝ մեր ոչ այդքան լավ ցանկացողները, մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին, մեր երեխաների մասին, մենք պետք է գլուխներս բարձր պահենք մեր ապագա սերունդների մոտ։  Նրանք մեզ չպետք է մեղադրեն վախկոտության, անգրագիտության և թուլության մեջ, մենք չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը ապտակ հասցնի հայ ժողովրդին, պետք է պատրաստակամ լինենք և պաշտպանենք մեր հողը, զարգացնենք մեր երկիրը և պահպանենք մեր պետությունը։ Այս ամենն է մեր սերունդի պարտականությունը հայ ժողովրդի ապագայի առջև»,- կոչ է արել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։