Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է արդիականացնել իր տեխնիկական պարկը«ՀայաՔվեականները»` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, դիտարկեցին քվեարկության ընթացքը և վեր հանեցին բազմաթիվ ընտրախախտումներՔաղաքական անապատը. ուղերձս ընտրությունների արդյունքների վերաբերյալԺողովուրդ ջան, շնորհակալ ենք ձեզանից. Նարեկ Կարապետյան ԲՀԿ չի հաղթահարում շեմը. ԱԺ են անցնում 3 ուժեր՝ ՔՊ–ն 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29–ը, «Հայաստանը»՝ 12 մանդատ Որ քաղաքական ուժը որքան տոկոս է հավաքել. ԿԸՀ–ն ամփոփեց արդյունքները Այս ընտրությունները ճանաչելը և հաջորդող հինգ տարին խորհրդարանում նստելը լրջագույն հարցեր են առաջացնելու. Աննա Կոստանյան Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին. Ավետիք ՉալաբյանՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան Հայ կինը պետք է ապրեր սիրո, քնքշանքի ու գնահատանքի մեջ՝ ծներ երեխաներ, ապահովեր ընտանիքի անդորրն ու ջերմությունը և կանացի երջանկության մեջ լիներ. Մհեր ԱվետիսյանՖիլիպիններում 7,8 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. Հայտնի է՝ ով որքան ձայն է ստացել ԿԸՀ-ն ամփոփել է 1964 տեղամասերի արդյունքները ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասերից 1878-ի արդյունքները Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ են
Քաղաքականություն

«Մենք պետք է պաշտպանենք մեր հողը, զարգացնենք մեր երկիրը և պահպանենք մեր պետությունը». Արշակ Կարապետյան

Ապրիլի 5-ի երեկոյան ժամը 18․00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրվել է «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը, որի նախաձեռնող խմբի ղեկավարը Հովհաննես Շահինյանն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կուսակցության հիմնադիր համագումարին ներկայացնելու է իր մոտեցումները, կուսակցության նպատակները և հետագա գործունեությունը՝ գործող իշխանությունների դեմ պայքարի վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ նշել էր Կարապետյանը, կուսակցության ստեղծումով «Համահայկական ճակատ» շարժումը չի դադարում գոյություն ունենալուց, ընդհակառակը, ըստ գներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ այն պահպանելու է թե՛ շարժման, թե՛ կառույցների ուժը, հզորությունը։

Ըստ տեղեկությունների, համագումարին հարյուրավոր մարդիկ են մասնակցելու, այդ թվում՝ «Համահայկական ճակատ» շարժմանն անդամակցող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բազմաթիվ քաղաքական ուժեր արդեն համախմբվել են «Համահայկական ճակատ» շարժման շուրջը, իսկ կուսակցության ստեղծումից հետո բոլոր այդ միավորները պահպանելու են իրենց կառուցվածքը և շարունակելու են համագործակցությունը։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը չի գալիս փոխարինելու շարժմանը, այլ ընդամենը փոխլրացնելու և ավելի հզորացնելու շարժումը։ Արշակ Կարապետյանի խոսքով՝ կուսակցություն ստեղծելու գաղափարին հանգել է բազմաթիվ փորձագետների հետ քննարկումների արդյունքում՝ գիտակցելով, որ միայն ինստիտուցիոնալ եղանակով կա տարբերակ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու և Հայաստանը զարգացման նոր ռելսերի վրա դնելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ուղերձով դիմել է պահեստազորի սպաներին, գիտական ոլորտի աշխատակիցներին, բժիշկներին, ամբողջ կրթական համակարգի ներկայացուցիչներին, մշակույթի և արվեստի գործիչներին, որ միասին քննարկեն, թե ինչպես են տեսնում Հայաստանի ապագան։ Արշակ Կարապետյանի խոսքով, բազմիցս կանգնած ենք եղել ոչնչացման առջև, միշտ գլուխներս բարձր ենք այդտեղից դուրս եկել։ «Մենք, նույնիսկ պարտվելով մարտի դաշտում, կրկին վերականգնվել ենք, հաղթել ենք նույն այդ մարտի դաշտում, մենք պետք է հասկանանք՝ ովքեր են մեր ընկերները, իսկ ովքեր են մեր ոչ այդքան լավը ցանկացողները, մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին, մեր երեխաների մասին, մենք պետք է գլուխներս բարձր պահենք մեր ապագա սերունդների մոտ»,- ասել է Արշակ Կարապետյանը և հավելել, որ մեզ` սերունդները չպետք է մեղադրեն վախկոտության, անգրագիտության և թուլության մեջ։ «Մենք չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը ապտակ հասցնի հայ ժողովրդին, պետք է պատրաստակամ լինենք և պաշտպանենք մեր հողը, զարգացնենք մեր երկիրը և պահպանենք մեր պետությունը։ Այս ամենն է մեր սերնդի պարտականությունը հայ ժողովրդի ապագայի առջև»,- ուղերձում նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։