Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Քաղաքականություն

Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը և ասոցիացիայի ներկայացուցիչ Լուսինե Մանուչարյանը մասնակցել են European Metals Annual Conference (Եվրոպական մետաղների ամենամյա համաժողով) 2026 -ին։ Այն մեկնարկել է ոլորտային բարձր մակարդակի անդրադարձներով։ Օրակարգի առանցքային թեման նպատակներից իրագործում տանող ճանապարհն է:

Ելույթներով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի Ֆինանսական կայունության, ֆինանսական ծառայությունների և կապիտալի շուկաների միության գլխավոր տնօրեն Պաուլինա Դեյմեկ Հաքը, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռադան Կանևը։

Համաժողովը նպատակ ունի մեկտեղել եվրոպական կառույցների և արդյունաբերության առաջատար ներկայացուցիչների ձայները՝ Եվրոպայի մետաղների ոլորտի ապագայի և դրա արդյունաբերական մրցունակության շուրջ արդիական ու հեռանկարային քննարկում անցկացնելու համար:

 

ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել Eurometaux-ի (Եվրոպական մետաղների ասոցիացիա) գլխավոր տնօրեն Ջեյմս Ուոթսոնի հետ՝ կարևորելով համատեղ աշխատանքը միջազգային ասպարեզում։

Պաուլինա Դեյմեկ Հաքը հստակ գործողությունների կոչով սահմանել է հանդիպման հիմնական թիրախը։

«Մենք պետք է արժեքավոր ռեսուրսները պահենք Եվրոպայում: Սրան հասնելը հեշտ չի լինի, բայց մենք պետք է շարունակենք երկխոսությունը»,- նշել է նա:

 

ԵԽ պատգամավոր Ռադան Կանևն ընդգծել է խոսքից գործի անցնելու հրատապությունը։

«Հուսով եմ՝ սա կլինի այն աշունը, երբ գործերը կսկսեն շարժվել տեղից, քանի որ 2030 թվականին արդեն շատ ուշ կլինի: Մենք պետք է ամեն կերպ առաջ տանենք հիմա գործելու գաղափարը, որպեսզի հաջորդ տարի կարողանանք իրական արդյունքներ ցույց տալ»,- հայտարարել է նա:

Դրան հաջորդել է սպասված «զրույց բուխարու մոտ» (fireside chat) ձևաչափով քննարկումը European Metals-ի նախագահ և Metlen Group-ի գործադիր տնօրեն Էվանգելոս Միտիլինեոսի հետ, որը կիսել է իր տեսակետն այն մասին, թե ինչպես են ԵՄ վերջին նախաձեռնությունները ձևավորում գունավոր մետաղների ոլորտը:

Էվանգելոս Միտիլինեոսը կոչ է արել ավելի մեծ միասնություն ցուցաբերել արդյունաբերության և ԵՄ կառույցների միջև։

«Արդյունաբերությունը պետք է հստակ հասկացնի ԵՄ կառույցներին, որ մենք մեկ միասնություն ենք. մենք պետք է աշխատենք միասին: Մենք ունենք նույն շահերը և նստած ենք սեղանի նույն կողմում»,- ասել է նա:

Եվրոպան շարունակում է կառուցել դիմացկուն մատակարարման շղթաներ և զարգացնել ռազմավարական տեխնոլոգիաներ։ Մետաղների և կիսահաղորդիչների էկոհամակարգի միջև գործակցությունը երբեք այսքան կարևոր չի եղել: Համաժողովը կնպաստի միջազգային փորձի ներդրմանը և գործընկեր անդամների հետ համատեղ աշխատելուն: