Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն
Քաղաքականություն

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից հայաստանյան քաղաքական դիսկուրսում պարբերաբար շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որն իր հուզական հնչեղությամբ գրավիչ է, սակայն քաղաքագիտական և իրավական առումով՝ բացարձակապես սնանկ։ Խոսքը ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու կամ դրանք «չվերցնելու» պահանջի մասին է։ Այս թեզը հաճախ մատուցվում է որպես սկզբունքայնության գագաթնակետ, մինչդեռ իրականում այն արհեստածին է, հանրային հուսահատության վրա կառուցված և զուրկ քաղաքական բովանդակությունից։ Իշխանափոխությունը մեխանիկական կամ սիմվոլիկ ակտ չէ, այն չի կարող տեղի ունենալ «օդից»։ Դա բարդ, ինստիտուցիոնալ և իրավաքաղաքական ընթացակարգերի համալիր է, որտեղ մանդատը ոչ թե արտոնություն է, այլ իշխանության փոփոխության հասնելու առանցքային գործիք։

Ցանկացած համակարգում իշխանափոխության իրավական հանգրվանը միշտ անցնում է խորհրդարանով։ Ազգային ժողովի լուծարումը, կառավարության անվստահությունը կամ վարչապետի փոփոխությունը պահանջում են հստակ ընթացակարգեր, որտեղ ուժերի բալանսի փոփոխությունը պարտադիր պայման է։ Մանդատները վայր դնելով՝ ընդդիմությունը ոչ թե թուլացնում է իշխանությանը, այլ նրան օժտում է բացարձակ հայեցողությամբ՝ ճանապարհ հարթելով միակուսակցական դիկտատուրայի համար։

Նույնիսկ ամենախոր քաղաքական ճգնաժամերի պարագայում, երբ օրակարգում հայտնվում է Ազգային ժողովի լուծարման հարցը, այդ պրոցեսի կառավարելիության և իրավական ձևակերպման մեջ ընդդիմության դերակատարությունը մնում է առանցքային։

Քաղաքականության մեջ պարզ մեխանիկական իշխանափոխություն գոյություն չունի։ Նույնիսկ այն դեպքում, երբ փողոցում առկա է հսկայական հանրային ճնշում, այդ ճնշումը պետք է կապիտալիզացվի և իրավական ձևակերպում ստանա խորհրդարանի դահլիճում։ Եթե դիտարկենք 2018 թվականի իրադարձությունները, ապա ակնհայտ է, որ չնայած համաժողովրդական մեծ ճնշմանը և գործող համակարգի փաստացի փլուզմանը, Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում տեղի ունեցավ բացառապես Ազգային ժողովում՝ սահմանադրական ընթացակարգերով։ Խաղաղ իշխանափոխության այդ պրոցեսում գործող մեծամասնության մի քանի պատգամավորներ ստիպված եղան քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Եթե խորհրդարանում չլիներ ընդդիմադիր խմբակցություն՝ իր գործող մանդատներով և թեկնածու առաջադրելու իրավական հնարավորությամբ, փողոցի էներգիան կա՛մ կգնար դեպի անկառավարելի բախումներ, կա՛մ կմարեր իրավական փակուղու պատճառով։

«Մանդատները վայր դնելու» պահանջը հաճախ գեներացվում է կա՛մ էմոցիոնալ դաշտում գործող անհատների, կա՛մ հենց իշխանական քարոզչամեքենայի կողմից, որի համար ձեռնտու է ազատվել խորհրդարանական վերահսկողությունից։ Ի՞նչ է տեղի ունենում մանդատները վայր դնելուց հետո։ Խորհրդարանը չի դադարում գործել, այն շարունակում է ընդունել օրենքներ և վավերացնել միջազգային պայմանագրեր՝ արդեն առանց որևէ դիմադրության։ Արդյունքում ընդդիմությունը պարզապես զրկվում է ամբիոնից, միջազգային պատվիրակությունների հետ պաշտոնական շփումների ձևաչափից, քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և Սահմանադրական դատարան դիմելու լիազորություններից։ Պայքարի խորհրդարանական գործիքակազմից կամավոր հրաժարումը ոչ թե հարված է իշխանությանը, այլ սեփական դիրքերի կամավոր հանձնում։

Մանդատը պատգամավորի սեփականությունը չէ, այն ընտրողի կողմից տրված վստահության և պայքարի լեգիտիմ հանձնարարական է։ Իշխանափոխությունը պահանջում է քաղաքական հասունություն, ռազմավարական համբերություն և բոլոր հնարավոր հարթակների՝ թե՛ փողոցի, թե՛ խորհրդարանական ամբիոնի համադրում։ Մանդատները չվերցնելու կամ դրանք վայր դնելու թեման արհեստածին է և քաղաքականապես անպատասխանատու, քանի որ իրական քաղաքական արդյունքի հասնում են ոչ թե գործիքները դեն նետելով, այլ դրանք նպատակային ու հմտորեն կիրառելով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում