Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Տնտեսություն

Քանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է

Կարո՞ղ են արևային վահանակները լիովին փոխարինել ատոմակայանները: Մասնագետները հաշվարկներ են անցկացրել:

Մեկ ժամանակակից ատոմային ռեակտորի էլեկտրաէներգիայի նույն քանակի արտադրության համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 8.5-8.7 միլիոն արևային վահանակ: Այդ մասին մեջբերելով տարբեր տեսակի արտադրության հզորությունների գնահատականները ասվում է BGR հոդվածում, գրում է unian.net–ը:

Չնայած կանաչ էներգիայի արագ զարգացմանը, մասշտաբներն են մնում արևային էլեկտրակայանների հիմնական խնդիրը: Այն դեպքում, որ ատոմային ռեակտորը հուսալիորեն արտադրում է հարյուրավոր մեգավատտ էլեկտրաէներգիա ամբողջ օրվա ընթացքում, արևային վահանակի աշխատանքը կախված է եղանակից, օրվա ժամից և վահանակի արդյունավետությունից:

Միջին ժամանակակից ատոմային ռեակտորը արտադրում է մոտավորապես 900 մեգավատտ էլեկտրաէներգիա: Միևնույն ժամանակ, ատոմային էներգիայի արդյունավետությունը հասնում է մոտավորապես 93%-ի, ինչը նշանակում է, որ ռեակտորը գրեթե անընդհատ է աշխատում ամբողջ հզորությամբ։

Համեմատության համար, մեկ ստանդարտ արևային վահանակը իդեալական լուսավորության պայմաններում արտադրում է ընդամենը 400-460 վատտ։ Սակայն, արևային էներգիայի արտադրության իրական արդյունավետության մոտավորապես 24% է, որի պատճառով իրական արտադրանքը զգալիորեն ցածր է։

Ահա թե ինչու նույն քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար անհրաժեշտ կլինի ոչ թե 4 միլիոն, այլ գրեթե 8.7 միլիոն վահանակ։

Առանձին խնդիր է տարածքը։ Մեծ ատոմակայանը կարող է տեղակայված լինել մոտավորապես 1 քառակուսի մղոնի վրա, իսկ  նմանատիպ հզորությամբ արևային էլեկտրակայանը կպահանջի ավելի քան 14 քառակուսի մղոն հողատարածք։

Ավելին, պետք է ստեղծվեն էներգիայի կուտակման համակարգեր, ապահովվի կայուն միացում էլեկտրացանցին, և հաշվի առնվեն արտադրության սեզոնային և եղանակային տատանումները։ Հենց դա է պատճառը, որ արևային էներգիային լիարժեք անցումը մնում է մարտահրավեր նույնիսկ ամենազարգացած երկրների համար։

Որոշ երկրներ արդեն իսկ փնտրում են նորարարական լուծումներ։ Օրինակ Ֆրանսիայում 2023 թվականին ընդունվեց օրենք, որը պահանջում է, որ արևային վահանակները ծածկեն մեծ կայանատեղիների առնվազն 50%-ը։ Դա իշխանությունների փորձն է միաժամանակ մեծացնելու կանաչ էլեկտրաէներգիայի արտադրությունը, նվազեցնելու ասֆալտի գերտաքացումը և ավելի արդյունավետ օգտագործելու առկա կառուցապատված տարածքները։

Չնայած Վերականգնվող էներգիայի զարգացմանը ատոմակայաններն են մնում  կայուն բազային էլեկտրաէներգիայի արտադրության այն քիչ աղբյուրներից մեկը, որոնք անկախ են եղանակից կամ օրվա ժամից։

Միևնույն ժամանակ, արևային էներգիան շարունակում է էժանանալ, իսկ էներգիայի կուտակման տեխնոլոգիաները շարունակում են կատարելագործվել։ Հետևաբար, մասնագետները կարծում են, որ ապագայում տարբեր արտադրության աղբյուրների համադրությունը կդառնա էներգետիկ համակարգերի հիմքը երկրների մեծ մասում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]