Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ
Թեհրանի օդային տարածքը երկուշաբթի օրը կփակվի Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ, հայտարարել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Երկուշաբթի օրը՝ հեղափոխության հանգուցյալ գերագույն առաջնորդի մարմնի հետ հրաժեշտի արարողության ժամանակ, Թեհրանի օդային տարածքը լիովին կփակվի, ոչ մի թռիչք չի իրականացվի», - Շիրուդիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող ընկերությունը։
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ հրաժեշտը և հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսի 4-9-ը. Թեհրանում հուլիսի 4-ից 6-ը տեղի կունենան հրաժեշտի արարողությունը և հուղարկավորության թափորը, Ղոմում հուղարկավորության թափորը տեղի կունենա հուլիսի 7-ին, իսկ Մաշհադում հուլիսի 9-ին կկայանա հուղարկավորությունը։
Հիշեցնենք, որ Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, նրա հրաժեշտի արարողությունը ողջ մարտ ամսվա ընթացքում շարունակվող հարվածների պատճառով անցկացնել չի հաջողվել, ինչի արդյունքում իշխանությունները որոշում են կայացրել հետաձգել միջոցառումը՝ վկայակոչելով ենթակառուցվածքները նախապատրաստելու անհրաժեշտությունը։ Նրան պատրաստվում են հուղարկավորել հարազատ Մաշհադ քաղաքում։




















Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն ան...
Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին
Մակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել
Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ
Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Ո՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ Մանուկ...
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշո...
Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան
Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբո...
Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ